Ծառուկյանի դուստրը՝ կատարվողի մասին

Ծառուկյանի դուստրը՝ կատարվողի մասին

Tue, 07 Jul 2026 15:57:22 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին զարգացումներին՝ հայտարարելով, որ իր ընտանիքը նախկինում ևս նման իրավիճակների միջով անցել է։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Ծառուկյանի նկատմամբ տարբեր գործողություններ են իրականացվել, սակայն, իր գնահատմամբ, որևէ հիմնավոր փաստ չի ներկայացվել։

«Մի անգամ արդեն անցել ենք այս ամենի միջով․ եղել են կալանավորում, խուզարկություններ, տարբեր սահմանափակումներ, գործարանների հետ կապված գործընթացներ։ Այս 8 տարիների ընթացքում ամեն ինչ արեցին, բայց որևէ լուրջ հիմք չգտան»,- ասել է նա։

Ծառուկյանի դուստրը նշել է, որ այժմ քննարկվում է տարիներ շարունակ պահվող կենդանիների հարցը, և իր համար անհասկանալի է դրանց տեղափոխման կամ քնեցնելու գործընթացը։

«Հիմա գալ ու ինչ-որ կենդանիների պատճառով նման քայլերի գնալ՝ կենդանիներ, որոնք մարդը տարիներ շարունակ պահել է, տեղափոխել գազանանոց կամ այլ գործողություններ իրականացնել, սա ուղղակի… թող մարդիկ իրենք դատեն, տեսնեն և եզրակացություն անեն»,- նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ կենդանիների պահումը նորություն չէ և նախկինում բազմիցս ներկայացվել է հանրությանը։

«Մենք վաղուց ենք կենդանիներ պահում։ Դրանց մասին բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներով խոսվել է, մարդիկ տեսել են այդ կենդանիներին։ Դա նոր բան չէ, դա նրա հոբբին է»,- ասել է Գագիկ Ծառուկյանի դուստրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանից պատճառված վնասի փոխհատուցում են պահանջել

Իրանից պատճառված վնասի փոխհատուցում են պահանջել Mon, 19 Oct 2026 19:30:19 +0400 Պարսից ծոցի արաբական…

12 րոպե ago

Արտակարգ իրավիճակ․ հայտնավերվել են քաղաքացու բակում

Արտակարգ իրավիճակ․ հայտնավերվել են քաղաքացու բակում Mon, 19 Oct 2026 19:15:13 +0400 Բնապահպանության և ընդերքի…

27 րոպե ago

ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» Mon, 19 Oct 2026 19:05:04…

37 րոպե ago

Մանկապարտեզի տնօրենին դատապարտել են ցմահ ազատազրկման

Մանկապարտեզի տնօրենին դատապարտել են ցմահ ազատազրկման Mon, 19 Oct 2026 19:00:49 +0400 Չինաստանի Տյանշույ քաղաքի…

42 րոպե ago

Ուկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը

Ուկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը Mon, 19…

49 րոպե ago

Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին

Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին Mon, 19 Oct 2026 18:45:57 +0400 Մենք դեռ շաբաթներ…

57 րոպե ago