Որն էր հաջողության գաղտնիքը

Որն էր հաջողության գաղտնիքը

Tue, 07 Jul 2026 17:15:27 +0400


Իսպանիայի ազգային հավաքականը երկար դադարից հետո կրկին հայտնվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Իսպանացիները 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով՝ 1։0, հաղթեցին Պորտուգալիայի ընտրանուն՝ ապահովելով հաջորդ փուլի ուղեգիրը։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց հիմնական ժամանակի ավարտից հետո։ Լրացուցիչ րոպեներին աչքի ընկավ Միկել Մերինոն՝ իր թիմին պարգևելով կարևորագույն հաղթանակ։

Խաղից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նշել է, որ հանդիպման ելքի վրա մեծ ազդեցություն են ունեցել պահեստայինների ճիշտ օգտագործումն ու նրանց ներդրումը։

Իսպանացի մասնագետի խոսքով՝ Մերինոյի խաղադաշտ դուրս գալը նպատակ ուներ ուժեղացնել թիմի գործողությունները կիսապաշտպանությունում և հարձակման գծում՝ ավելացնելով խաղի արագությունն ու էներգիան։

«Փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստները շատ կարևոր դեր ունեն։ Մերինոյին ասացի, որ պետք է շարունակենք խաղալ մեր ոճով։ Նրա խնդիրն էր օգնել ինչպես կիսապաշտպանությանը, այնպես էլ հարձակմանը։ Մենք ցանկանում էինք փոխարինումներով փոխել խաղի ընթացքն ու ավելի մեծ թափ հաղորդել թիմին։ Մեր ուժն այն է, որ ունենք բարձրակարգ 26 ֆուտբոլիստ, և յուրաքանչյուրն ունակ է փոխել հանդիպման զարգացումը»,- նշել է Դե լա Ֆուենտեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են Sat, 19 Sep 2026 08:20:39 +0400 Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով,…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում Sat, 19 Sep 2026 08:15:22 +0400 Ավելի քան մեկ շաբաթ…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Sat, 19 Sep 2026 08:10:26 +0400 Անցած շաբաթ Ադրբեջանի…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում Sat, 19 Sep 2026 08:05:08 +0400 Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Sat, 19 Sep 2026 08:00:30 +0400 Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ…

55 րոպե ago

Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին, Armenia Today-ին հաստատել…

2 ժամ ago