Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Tue, 07 Jul 2026 19:31:40 +0400


Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։

Ծառուկյանի փաստաբանն էլ երեկ մեղադրանքը «աբսուրդային ու ծիծաղելի» էր որակել՝ նշելով. «Էնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, էս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հասկանալու համար մեծ խելք պետք չէր

Հասկանալու համար մեծ խելք պետք չէր Tue, 28 Jul 2026 15:48:04 +0400 Երբ ասում էինք`…

10 րոպե ago

Աճեմօղլին ասում է՝ դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում

Աճեմօղլին ասում է՝ դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում Tue,…

13 րոպե ago

Ովքեր չեն մտնում պլանների մեջ

Ովքեր չեն մտնում պլանների մեջ Tue, 28 Jul 2026 15:30:50 +0400 Մադրիդի «Ռեալը» շարունակում է…

28 րոպե ago

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հաղթեց թուրք մրցակցին Tue, 28 Jul 2026 15:13:07 +0400 Մ-17…

45 րոպե ago

Պուտինը զանգել է Ալիևին․ ի՞նչ են քննարկել

Պուտինը զանգել է Ալիևին․ ի՞նչ են քննարկել Tue, 28 Jul 2026 15:00:00 +0400 Ռուսաստանի նախագահ…

58 րոպե ago

Կրեմլը նոր մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյանի զրույցի մասին

Կրեմլը նոր մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյանի զրույցի մասին Tue, 28 Jul 2026 14:52:39 +0400 ԵՄ-ին…

1 ժամ ago