Ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ դուք պարտվել եք

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ դուք պարտվել եք

Tue, 07 Jul 2026 22:17:59 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պարզապես մի բան կասեմ։

Այն ամենը, ինչ այսօր անում են փաշիստները, այն հիստերիկ «ուրախությունը», որը ցուցադրում են Փաշինյանի քարոզչությունից ապուշացած անատամ ձաձաները ու տոտաները սոցիալական ցանցերում իրենց էջերում, այն չարությունն ու նախանձը, որը նրանք ամեն օր գարշահոտ հոսքի պես թափում են իշխանամետ լրատվամիջոցների էջերին, միայն մեկ բանի մասին են խոսում։

Դուք պարտվել եք։

Դուք պարտվել էիք դեռ այն ժամանակ, երբ տասներկու հատուկջոկատայիններով խմբով “խռխռալով” հազիվ տապալեցիք Ծառուկյանին, իսկ նա, դուրս գալով Քննչական կոմիտեից, ծիծաղում էր ձեր դեմքին։

Դուք պարտվեցիք նաև այն ժամանակ, երբ, փորձելով նվաստացնել և վախեցնել Ծառուկյանին, սպանեցիք անմեղ կենդանուն` էն խեղճ առյուծին։ Դրանով դուք ցույց տվեցիք ոչ թե ձեր ուժը, այլ ձեր սեփական բարոյական անկումը։

Դուք պարտվեցիք այն ժամանակ, երբ որոշեցիք, որ ձեզ ամեն ինչ թույլատրելի է, որովհետև զգացիք ձեր անպատժելիությունը և հավատացիք, որ ձեր թիկունքում կանգնած են թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք կհավանեն ձեր ցանկացած քայլը։

Դուք կարող եք ձերբակալել, ահաբեկել, կազմակերպել ցուցադրական հաշվեհարդարներ, ուրախանալ ուրիշի դժբախտությամբ և ինքներդ ձեզ համոզել, թե դա հաղթանակ է։

Բայց ոչ։

Սա հաղթանակ չէ։ Սա այն մարդկանց հուսահատությունն է, ովքեր հասկանում են, որ վախը երբեք չի կարող փոխարինել հարգանքին, իսկ բռնաճնշումները երբեք չեն ապացուցում մարդու կամ իշխանության իրավացիությունը։

Դուք պարտվել եք։

Եվ որքան էլ փորձեք հակառակը համոզել շրջապատին, հոգու խորքում դուք ինքներդ դա շատ լավ գիտեք։

…

Սեղմում եմ Ձեր ձեռքը իմ ղեկավար և ավագ եղբայր Գագիկ Ծառուկյան ջան։ Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Ձեր կողքին ՄԻՇՏ։

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ Fri, 09 Oct 2026 10:00:11 +0400…

3 րոպե ago

Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել

Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Fri, 09 Oct 2026 10:00:04 +0400 Երեկ…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու Fri,…

17 րոպե ago

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին Fri, 09 Oct 2026…

33 րոպե ago

ՄՈՄԸ ԿԱ։ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ՉԿԱ. (Ինչպես «մոմ բռնողը» դարձավ ականատես, քննիչ ու դատավոր)

Մի բան ասեմ, որպեսզի հանկարծ այս գրածս չընկալվի որպես կաթողիկոսին պաշտպանելու փորձ։ Ես կաթողիկոսին քննադատել…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի Fri, 09 Oct 2026 09:15:23 +0400…

48 րոպե ago