Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Tue, 07 Jul 2026 23:01:52 +0400


Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր կայացել է հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ հաղորդագրությունների, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «փաստաբանը» դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան: «Փաստաբանն» իր ելույթում փաստարկներ է ներկայացրել։

Բացի այդ, Բաքվում շարունակվող ապօրինի ֆարսի՝ հերթական «նիստի» ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Նշվում է նաև, որ նախագահող «դատավորը» հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի կողմից նախորդ «նիստին» ներկայացված միջնորդության թարգմանությունը փոխանցվել է դատարանին: Իշխանյանը ցանկություն է հայտնել հանդիպել իր «պաշտպանի» հետ: Միջնորդությունը բավարարվել է։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին։ Ըստ հրապարակված դատավճիռների` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Մի քանի տարվա ազատազրկման դապարտվեցին մեր մյուս հայրենակիցները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Wed, 07 Oct 2026 08:00:11 +0400 Հայաստանի…

7 րոպե ago

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

6 ժամ ago

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար Wed, 07 Oct 2026 01:00:13 +0400 Չինացի գիտնականները…

7 ժամ ago

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400…

8 ժամ ago

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400 Կոֆեինն օգնում է սպորտսմեններին…

8 ժամ ago

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400 35-ամյա Տոբիաս…

8 ժամ ago