Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Tue, 07 Jul 2026 23:52:55 +0400


Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան։

Սա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ վախկոտ ռեժիմի կողմից կազմակերպված հրապարակային նվաստացման և քաղաքական ահաբեկչության տեսարան։

Ես չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ տեսա, պետության վերածումն էր քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դա ոչ թե օրենքի կատարում էր, այլ իշխանության վախի և ատելության բացահայտ դրսևորում։

Այս պահին ուզում եմ առանց որևէ վերապահման հայտնել իմ ամբողջ զորակցությունը Գագիկ Ծառուկյանին՝ ոչ միայն որպես քաղաքական գործչի և ավագ ընկերոջ, այլև որպես մարդու, ում փորձեցին հրապարակայնորեն նվաստացնել։

Սակայն ես համոզված եմ՝ արժանապատվությունը չի կարող գետնին տապալվել, որքան էլ դիմակավորված բորենիները փորձեն դա անել։

Նման մեթոդները ապացուցում են միայն մեկ բան՝ դուք վախենում եք։ Վախենում եք ուժեղ մարդկանցից։ Վախենում եք ճշմարտությունից։ Վախենում եք ձեր սեփական անկումից։

Նիկոլ Փաշինյա՜ն, դու և քո «ուսապարկերը» բեմադրեցիք այս գարշելի ներկայացումը և տարածեցիք այն՝ կարծելով, թե դրանով կվախեցնեք ժողովրդին, կստորացնեք ընդդիմությանը և կստիպեք բոլորիս լռել։
Դուք սխալվել եք։

Այս ամոթալի տեսանյութի և այս քաղաքական վրեժխնդրության համար պատասխանը լինելու է։ Ոչ թե ձեր ոճով և ձեր մեթոդներով, այլ այնպիսի քաղաքական հարվածներով, որոնք շատ շուտով ձեզ կհիշեցնեն՝ ոչ մի ռեժիմ չի կարող հավերժ գոյատևել վախի, բռնության և նվաստացման վրա։
Եվ վերջում՝ անձամբ քեզ, Նիկոլ Փաշինյան։
Այսօր դու չցուցադրեցիր ուժ։ Դու ցուցադրեցիր քո լիակատար վախկոտությունը և քաղաքական սնանկությունը։ Վախ՝ իրական մրցակցությունից, վախ՝ սեփական ապագայից, վախ՝ այն պատասխանատվությունից, որն այլևս անխուսափելի է։
Դու արդեն կանգնած ես այն անդունդի եզրին, որի մեջ ինքդ ես քեզ նետել։
Այդ անդունդը դառնալու է քո իշխանության վերջնական քաղաքական գերեզմանը։

Գրել է Սուրեն Սուրենյանցը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Շաքիի դեպքին, Աժ ծեծկռտուք․ օրվա թոփ թեմաները

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Շաքիի դեպքին, Աժ ծեծկռտուք․ օրվա թոփ թեմաները Tue, 06 Oct 2026 23:38:22…

5 րոպե ago

Նախկին ամուսինը դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամակությունը

Նախկին ամուսինը դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամակությունը Tue, 06 Oct 2026 23:30:23 +0400 Դերասանուհի…

13 րոպե ago

Ի՞նչ է արել կոնֆլիկտի ու երկպառակության այս «ճարտարապետը»

Ի՞նչ է արել կոնֆլիկտի ու երկպառակության այս «ճարտարապետը» Tue, 06 Oct 2026 23:20:05 +0400 Պետք…

23 րոպե ago

86 հազար մարդ դուրս է եկել փողոց․ Ֆրանսիայում դպրոցական բունտ է

86 հազար մարդ դուրս է եկել փողոց․ Ֆրանսիայում դպրոցական բունտ է Tue, 06 Oct 2026…

43 րոպե ago

Փաշինյանը փորձում է մեղմել Շաքիում հայ կնոջը կրակած ադրբեջանցու գործողությունները․ Ղահրամանյան

Փաշինյանը փորձում է մեղմել Շաքիում հայ կնոջը կրակած ադրբեջանցու գործողությունները․ Ղահրամանյան Tue, 06 Oct 2026…

49 րոպե ago

Իսրայելը պատրաստվում է լայնածավալ պատերազմի․ ո՞վ է թիրախում

Իսրայելը պատրաստվում է լայնածավալ պատերազմի․ ո՞վ է թիրախում Tue, 06 Oct 2026 22:30:10 +0400 Իսրայելի…

1 ժամ ago