Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Tue, 07 Jul 2026 23:52:55 +0400


Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան։

Սա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ վախկոտ ռեժիմի կողմից կազմակերպված հրապարակային նվաստացման և քաղաքական ահաբեկչության տեսարան։

Ես չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ տեսա, պետության վերածումն էր քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դա ոչ թե օրենքի կատարում էր, այլ իշխանության վախի և ատելության բացահայտ դրսևորում։

Այս պահին ուզում եմ առանց որևէ վերապահման հայտնել իմ ամբողջ զորակցությունը Գագիկ Ծառուկյանին՝ ոչ միայն որպես քաղաքական գործչի և ավագ ընկերոջ, այլև որպես մարդու, ում փորձեցին հրապարակայնորեն նվաստացնել։

Սակայն ես համոզված եմ՝ արժանապատվությունը չի կարող գետնին տապալվել, որքան էլ դիմակավորված բորենիները փորձեն դա անել։

Նման մեթոդները ապացուցում են միայն մեկ բան՝ դուք վախենում եք։ Վախենում եք ուժեղ մարդկանցից։ Վախենում եք ճշմարտությունից։ Վախենում եք ձեր սեփական անկումից։

Նիկոլ Փաշինյա՜ն, դու և քո «ուսապարկերը» բեմադրեցիք այս գարշելի ներկայացումը և տարածեցիք այն՝ կարծելով, թե դրանով կվախեցնեք ժողովրդին, կստորացնեք ընդդիմությանը և կստիպեք բոլորիս լռել։
Դուք սխալվել եք։

Այս ամոթալի տեսանյութի և այս քաղաքական վրեժխնդրության համար պատասխանը լինելու է։ Ոչ թե ձեր ոճով և ձեր մեթոդներով, այլ այնպիսի քաղաքական հարվածներով, որոնք շատ շուտով ձեզ կհիշեցնեն՝ ոչ մի ռեժիմ չի կարող հավերժ գոյատևել վախի, բռնության և նվաստացման վրա։
Եվ վերջում՝ անձամբ քեզ, Նիկոլ Փաշինյան։
Այսօր դու չցուցադրեցիր ուժ։ Դու ցուցադրեցիր քո լիակատար վախկոտությունը և քաղաքական սնանկությունը։ Վախ՝ իրական մրցակցությունից, վախ՝ սեփական ապագայից, վախ՝ այն պատասխանատվությունից, որն այլևս անխուսափելի է։
Դու արդեն կանգնած ես այն անդունդի եզրին, որի մեջ ինքդ ես քեզ նետել։
Այդ անդունդը դառնալու է քո իշխանության վերջնական քաղաքական գերեզմանը։

Գրել է Սուրեն Սուրենյանցը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե դուք իմ մասին գրեք, ես իմ փողը չեմ տա ձեզ. Նախարարը` ԶԼՄ-ների ֆինանսավորման նոր օրենքի մասին

Եթե դուք իմ մասին գրեք, ես իմ փողը չեմ տա ձեզ. Նախարարը` ԶԼՄ-ների ֆինանսավորման նոր…

8 րոպե ago

Կաշառքը սարսափելի հանցագործություն է. Նախարարը` կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան մասին

Կաշառքը սարսափելի հանցագործություն է. Նախարարը` կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան մասին Wed, 11 Nov 2026 12:57:21…

11 րոպե ago

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է, թե՞ նախապայման է դնում. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է, թե՞ նախապայման է դնում. ԱԺ-ում իրավիճակը լարվեց Wed, 11 Nov 2026 12:54:42…

13 րոպե ago

«Հրապարակ». Իրանում տարբեր ուժերի ինքնահաստատման փուլն է

«Հրապարակ». Իրանում տարբեր ուժերի ինքնահաստատման փուլն է Wed, 11 Nov 2026 12:45:57 +0400 «Հրապարակի» զրուցակիցն…

22 րոպե ago

Ինչ է ասել ԵՄ պատվիրակության ղեկավարը պատգամավորներին. մանրամասներ

Ինչ է ասել ԵՄ պատվիրակության ղեկավարը պատգամավորներին. մանրամասներ Wed, 11 Nov 2026 12:39:59 +0400 Latest…

28 րոպե ago

Նամակ՝ ԵՄ դեսպանին

Նամակ՝ ԵՄ դեսպանին Wed, 11 Nov 2026 12:34:04 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է պաշտոնական…

34 րոպե ago