Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Wed, 08 Jul 2026 00:08:51 +0400


Կան մարդիկ, որոնց անունը ժողովրդի հիշողության մեջ մնում է ոչ թե զբաղեցրած պաշտոններով կամ քաղաքական գործունեությամբ, այլ այն գործերով, որոնք կատարել են հայրենիքի և ժողովրդի համար։ Գագիկ Ծառուկյանը եղել է այդ մարդկանցից մեկը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Տարիներ շարունակ տարբեր նախաձեռնություններով նա աջակցել և կանգնել է հայ ժողովրդի կողքին։ Բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։ Արցախցիներս երբեք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր մեր ժողովրդի ամենադժվար օրերին եղել են մեր կողքին։ Երախտագիտությունը մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է, և այդ հիշողությունը որևէ քաղաքական գործընթաց չի կարող վերացնել։

Ուստի, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում եմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։

Առանձնապես անընդունելի են համացանցում տարածվող այն կադրերը, որոնցում իրավապահ մարմինների ներկայացուցիչները կոպիտ ֆիզիկական ուժ են կիրառում և այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որը որևէ պարագայում չuի կարող համարվել արժանապատիվ։ Եթե նույնիսկ որևէ անձի նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, դա երբեք չի կարող արդարացնել մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը։

Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի պաշտպանությունն է, ոչ թե քաղաքական կամ անձնական հաշվեհարդարի տպավորություն ստեղծելը։ Այնպիսի տպավորություն է, թե օրենքը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական նպատակների։

Իրավական ցանկացած հարց պետք է ստանա բացառապես իրավական գնահատական՝ անկախ անձից, նրա քաղաքական դիրքից կամ հասարակական հեղինակությունից։ Օրենքի կիրառումը երբեք չպետք է վերածվի մարդու արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող գործողությունների։

Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունն ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարության և մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական…

2 ժամ ago

Wildberries-ը չեղարկել է փոխանցումների միջնորդավճարները վաճառողների համար

Wildberries-ը չեղարկել է փոխանցումների միջնորդավճարները վաճառողների համար Thu, 30 Jul 2026 23:45:18 +0400 Wildberries-ի բանկը…

3 ժամ ago

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Thu, 30 Jul 2026 23:30:46 +0400 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն…

3 ժամ ago

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Thu, 30 Jul 2026 23:16:51 +0400 Հարավային…

3 ժամ ago

Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը

Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Thu, 30 Jul 2026…

3 ժամ ago

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ Thu, 30…

3 ժամ ago