«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

Wed, 08 Jul 2026 10:45:41 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լուիզա Սարգսյանն է:

– Երկուշաբթի երեկոյան ոչ միայն Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, այլեւ նրան պատկանող կենդանիներին քնեցրին եւ տարան Երեւանի կենդանաբանական այգի: Քննչական կոմիտեն ասաց, որ կենդանիներն իրեղեն ապացույց են համարվում, իսկ հանրությունը շոկահարվել է այն փաստից, որ Նիկոլ Փաշինյանն անգամ կենդանիներից է վրեժ լուծում: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը քնից չի արթնացել: Ուզում ենք հասկանալ` այդ կենդանիներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Ի՞նչ հիմքով են պահվել դրանք Ծառուկյանի տանը, եւ ի՞նչ հիմքով են կենդանիներին քնեցրել ու առեւանգել:

– Ամեն ինչն էլ օրինական է եղել, կենդանիները նույնպես օրինական են եղել` թղթաբանությամբ եւ ամեն ինչով: Ուղղակի աղմուկ բարձրացրին, համացանցը սկսեց քննարկել նաեւ այդ հարցը, սակայն ամենացավալի փաստերից մեկն այն է, որ Հայաստանում այսօր տասը հազար մարդ արթնացավ եւ աշխատանքի չգնաց: Մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց վիճակը: Մարդիկ գործազուրկ դարձան: Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գործարանները փակված են, մի խոսքով` ամենուր ապօրինություններ են: Ինչ վերաբերում է կենդանիներին, կենդանիները շատ ճիշտ պայմաններում են պահվել, ոչ մի խնդիր չի եղել նաեւ այս հարցում:

– Այդ դեպքում ո՞րն է կենդանիներին թիրախ դարձնելու պատճառը: Անգամ կենդանիների խրտվիլակներն առգրավվեցին:

– Այս ամբողջ պրոցեսի ժամանակ այնքան շատ են թիրախավորումները եղել, որ դրանք հաշվել հնարավոր չէ: Թիրախավորվում են բոլորը եւ ամեն ինչ: Քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսում էր ավելի լավ Հայաստանի մասին, ասում էր, որ պետք է մեգանախագծեր կյանքի կոչել, որ պետք է նոր աշխատատեղեր ավելացնել, հայ մարդու համար պետք է բարեկեցիկ կյանք ապահովել, որպեսզի մարդիկ լավ ապրեն, լավ վարձատրվեն, ընտանիք պահեն, այսօր փաստացի այս ամենի փոխարեն տասը հազար քաղաքացի գործազուրկ է մնացել: Մենք դատարանի բակում կանգնած ենք, մեզ հետ են նաեւ բազմաթիվ գործազուրկ դարձած քաղաքացիներ, քիչ առաջ մի քանի տղամարդ պատմում էին, որ ունեն վեց-յոթ անձից բաղկացած մեծ ընտանիք, եւ իրենք են ընտանիքի միակ կերակրողը, ընտանիքին կերակրել են գործարանում աշխատելով, սակայն այսօր չունեն աշխատանք եւ կանգնել են փաստի առաջ:

– Օրինակ, նույն «Մուլտի վելնես»-ում մարդիկ աբոնեմենտներ են վերցրել, վճարել են մեծ գումարներ, հիմա մարդկանց զրկում են իրենց վճարած գումարի դիմաց մարզվելուց: Կամ` Օլիմպավանում:

– Ոչ միայն «Մուլտի վելնես»-ում, այլեւ` Օլիմպավանում տարբեր սպորտսմեններ պարապելիս են եղել, ի դեպ` խոսքը ոչ միայն հայ սպորտսմենների մասին է, այլեւ` օտարազգի: Ի վերջո, մարդիկ օլիմպիական մրցումների են պատրաստվում, մարզվում են եւ այլն, սա արդեն միջազգային մակարդակի խնդիր է: «Մուլտի վելնես»-ում մարզվելու համար էլ մարդիկ գումարներ են վճարել` մեկ-երկու տարվա համար, որպեսզի մարզվեն: Ես չեմ կարող իրավապահների այս գործելաոճին գնահատական տալու համար խոսքեր գտնել:

– Ի դեպ, խուզարկության ժամանակ Գագիկ Ծառուկյանի դուստրերին թույլ չէին տալիս մտնել հայրական առանձնատուն: Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով:

– Ծառուկյանի դուստրերը երեկ ամբողջ խուզարկության ընթացքում` 12 ժամ մեզ հետ միասին դրսում էին: Քանի անգամ մոտեցանք, խնդրեցինք, ասելով, որ դա իրենց հայրական տունն է, սակայն ոչ մի կերպ նրանց ներս մտնել չթողեցին: Անգամ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ առանձնատնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան իրենց հորը: Պատճառաբանություն չկար, չի կարելի, եւ վերջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

4 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

4 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

5 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

5 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

5 ժամ ago