Փաշինյանը խոստացել էր «գործել»․ Reuters-ը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Փաշինյանը խոստացել էր «գործել»․ Reuters-ը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Wed, 08 Jul 2026 11:39:43 +0400


Հայկական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը երեքշաբթի օրը երկու ամսով նկալանավորվեց, գրում է Reuters-ը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․

«Անցյալ ամիս վերընտրվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր գործել այն բանի դեմ, ինչը նա անվանել է «եռագլուխ պատերազմի լրտեսական կուսակցություն»՝ նկատի առնելով երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Հզոր Հայաստան», «Հայաստան» դաշինք և Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»։

Երկուշաբթի օրը քննիչները խուզարկել են Ծառուկյանի տունը և մոտ 70 այլ հասցեներ, որոնք կապված են նրա և նրա բիզնեսի հետ, որոնց թվում են՝ կոնյակի գործարան, ցեմենտի գործարան և մարզական համալիր»։

Reuters-ի հրապարակման մեջ հիշեցվում է․ «Ծառուկյանի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն ցանկացած դատավճիռ։

Ութ ընդդիմադիր ուժեր, որոնք պնդել էին, որ անցյալ ամսվա ընտրությունները կեղծվել են, դատապարտել են Ծառուկյանի կալանավորումը՝ դա համարելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Հիշեցրել են նաև, որ ԿԸՀ-ն մերժել է ընդդիմության միջնորդությունը՝ չեղյալ համարելու ընտրությունների արդյունքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օկուպացված Արցախում հրդեհներ են, լսվում են ռազմամթերքի պայթյուններ

Օկուպացված Արցախում հրդեհներ են, լսվում են ռազմամթերքի պայթյուններ Wed, 29 Jul 2026 18:30:58 +0400 Հրդեհներ…

13 րոպե ago

Արա Նախշքարյանին ձերբակալելուց առաջ ձերբակալել են 21-ամյա ուսանողուհու

Արա Նախշքարյանին ձերբակալելուց առաջ ձերբակալել են 21-ամյա ուսանողուհու Wed, 29 Jul 2026 18:05:58 +0400 Առավոտյան…

38 րոպե ago

Փաշինյանը հերթով «փչացնում» է թիմակիցներին

Փաշինյանը հերթով «փչացնում» է թիմակիցներին Wed, 29 Jul 2026 17:45:43 +0400 Արդեն տեղեկացրել ենք, որ…

58 րոպե ago

10 տարվա դադարից հետո՝ վերադարձ

10 տարվա դադարից հետո՝ վերադարձ Wed, 29 Jul 2026 17:30:51 +0400 Գերմանական Mercedes-Benz ընկերությունը մտադիր…

1 ժամ ago

Գոյության իրավունք ունեցող հարցադրում

Գոյության իրավունք ունեցող հարցադրում Wed, 29 Jul 2026 17:15:45 +0400 2018-ին փողոցի ուժով Հայաստանի վարչապետ…

1 ժամ ago

Զելենսկին չի՞ ուզում վերադարձնել Ղրիմը

Զելենսկին չի՞ ուզում վերադարձնել Ղրիմը Wed, 29 Jul 2026 17:00:08 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

2 ժամ ago