Հայկական ծիրանի ջեմով շատ մի հրճվեք

Հայկական ծիրանի ջեմով շատ մի հրճվեք

Wed, 08 Jul 2026 14:45:35 +0400


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել եւ ֆեյսբուքյան գրառում արել․ «Այս ջեմը ես պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Անցյալ ամիս կայացած ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի եւ ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։ Ահա թե ինչու, երբ անցյալ շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա ծիրանի հսկայական զամբյուղով։ Դրանց մեծ մասը բաժին հասավ ընկերներիս։ Մնացածից ես ջեմ պատրաստեցի։ Մի ընկեր տեսավ ջեմն ու ասաց. «Ազատության տարաներ»։ Իմ կարծիքով՝ արտահայտվելու գեղեցիկ ձեւ էր։ Երբ գնում եք սուպերմարկետ, փնտրե՛ք հայկական ծիրան, սալոր կամ բալ։ Սա հնարավորություն է՝ անելու մի փոքրիկ քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին եւ աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»։

Հայաստանցի փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ ֆեյսբուքյան հումորային գրառում էր արել․ «Մնաց լոբի առնի, որ ձմռանը գազ ունենա»։ Տպավորություն է, թե Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրեր առաջ Հայաստան էր այցելել՝ հատուկ ծիրանի ջեմի բաղադրությունը Նիկոլ Փաշինյանից իմանալու համար։ Իսկ ավելի լուրջ՝ ես երբեք չեմ սիրել այնպիսի քարոզչական, իմ կարծիքով, էժանագին «ցոլարձակումները», ինչպիսին արել է Մարթա Կոսը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի համար Հայաստանն ավելին չէ, քան հերթական «գործիքը»՝ Ռուսաստանի դեմ «գեոպոլիտիկ պատերազմը» շարունակելու համար։ Կոսի, Ֆոն դեր Լայենի կամ որեւէ այլ եվրապաշտոնյայի համար Հայաստանն ուղղակի հարմար է հարավից Ռուսաստանի համար հնարավոր՝ ցանկացած տեսակի «երկրորդ ճակատ» բացելու համար։ Խոսքը ռազմական երկրորդ ճակատի մասին չէ։ Դա կարող է լինել նաեւ քաղաքական ու այլ հարթություններում։

Մարթա Կոսը եւ նրա նմանները, մեծ հաշվով, թքած ունեն Հայաստանի էլ, Հայաստանի տնտեսության էլ, Հայաստանի ժողովրդի վրա էլ։ Երեկ եթե առիթ ունենային, կգովազդեին, օրինակ, ուկրաինացի մերկապարողներին ու մերկապարուհիներին (ներառյալ նաեւ՝ ուկրաինացի կամ այլ միգրանտ մարմնավաճառներին՝ անկախ սեռից), այսօր նույն «կրքոտությամբ»՝ հայկական ծիրանը, վաղը՝ գուցե մոլդովական խնձորը։ Վրացիները, լավ է, խելքի եկան, որոշ եվրոպացի բարձր պաշտոնյաների անկեղծացումներից հետո, ու վրացական գինիները հանեցին մարթակոսերի ու նմանատիպ այլ պաշտոնյաների գովազդելիք ապրանքատեսականու ցանկից։ Եվրոպան այդպիսին է։ Եվրոպական քաղաքական էլիտաները միշտ էլ նույն «քաղաքական պոռնկության» դիրքերից են հանդես եկել։ Այլ հարց է, թե դիմացինն արդյոք կարողանո՞ւմ է «թացը չորից» տարբերել ու կուլ չտալ խայծը։ Թե չէ՝ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ պատրաստեց։ Ճիշտ է Տիգրան Քոչարյանը՝ թող մի քանի կիլո էլ լոբի առնի, որ ձմռանը գազ ունենա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

5 ժամ ago

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար Wed, 07 Oct 2026 01:00:13 +0400 Չինացի գիտնականները…

6 ժամ ago

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400…

6 ժամ ago

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400 Կոֆեինն օգնում է սպորտսմեններին…

7 ժամ ago

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400 35-ամյա Տոբիաս…

7 ժամ ago

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ Tue, 06 Oct 2026 23:45:55 +0400 Մեծ Բրիտանիան…

7 ժամ ago