Աղավնի է թռցնում, չի թռչում, առյուծ են քնեցնում, չի զարթնում․․․

Աղավնի է թռցնում, չի թռչում, առյուծ են քնեցնում, չի զարթնում․․․

Wed, 08 Jul 2026 15:15:42 +0400


Հայաստանում նույնիսկ խորհրդանշական պատկերներն են դարձել քաղաքական։ Ճերմակ աղավնին խաղաղության, բարության, հաշտության, սիրո խորհրդանիշ է։ Զոլաքարում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին աղավնի են տվել՝ այն օդ բաց թողնելու, թռցնելու համար։ Սակայն թռչունը չի թռել և փռվել է գետնին։ Պատկերը կարող էր սովորական սիմվոլիկա համարվեր, եթե թարմ չլիներ, երբ Լաչինի միջանցքում էկոակտիվիստ ներկայացող մի կին աղավնի բաց թողեց ու աղավնին փռվեց գետնին։ Ու դրանից հետո սկսվեց «խաղաղության» դառը աղետը Արցախում։ Հայաստանում նույնպես աղավնին օդ չբարձրացավ և շուտով գուցե թե հասկանանք, թե ճերմակ ու Աստծո հրեշտակ թռչունը ինչ էր հուշում մեզ։ Փաշինյանն ասաց աղավնուն՝ թռիր, խաղաղության խորհրդանիշ եղիր, որ ժողովուրդը տեսնի ու հավատա։ Աղավնին նայեց շուրջը, գնահատեց իրավիճակը և որոշեց՝ այս պատմության մեջ թռչելու բան չկա։ Ո՞նց չմտածես, որ երբեմն թռչուններն են ավելի լավ զգում իրավիճակը, քան մենք, որ ուղտի ականջում քնած ենք։

Բայց անցնենք մյուս խորհրդանիշին՝ առյուծին։ Գագիկ Ծառուկյանի առյուծների պատմությունը հանրային քննարկման դառը թեմա է։ Առյուծը տարբեր մշակույթներում համարվում է ուժի, իշխանության, քաջության, հպարտության, հաղթանակի, արժանապատվության և պաշտպանողի կերպարի խորհրդանիշ։ Առյուծ են քնեցրել, չի զարթնել։ Երբ մարդիկ լսում են անկենդան առյուծի մասին, շատերի համար դա վերածվում է այլաբանության՝ մի երկրի մասին, որը երբեմնի ուժի ու հպարտության խորհրդանիշներ ուներ, բայց այսօր հայտնվել է ծանր, անկենդան վիճակում։

Ի վերջո, քաղաքականությունը միայն որոշումներ ու հայտարարություններ չեն։ Քաղաքականությունը նաև խորհրդանիշների լեզու է։ Երբեմնի հզոր Հայաստանի պատկերը զուգահեռվում է անկված առյուծի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ Thu, 17 Sep 2026 23:42:47 +0400 Սեպտեմբերի 17-ի…

2 ժամ ago

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400 Մահացել է Եվրոպայի ամենատարեց…

3 ժամ ago

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել Thu, 17 Sep…

3 ժամ ago

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 17 Sep 2026 23:07:23 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

3 ժամ ago

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ Thu, 17 Sep 2026 23:00:38 +0400 Բալետի պարուհի Անաստասիա…

3 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում Thu, 17 Sep 2026 22:45:40 +0400 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ…

3 ժամ ago