Առյուծապատում

Առյուծապատում

Wed, 08 Jul 2026 18:15:30 +0400


«Վաղը առավոտյան կգնաք, Գագիկ Ծառուկյանի առյուծները «կգողնաք, կբերեք»… Հուլիսի 5-ի երեկոյան անծանոթ համարից այս բովանդակությամբ SMS-ներ ստացան ՀՀ գրեթե բոլոր ուժային կառույցների ղեկավարները: Սրանք, բնականաբար, խառնվեցին իրար, բայց ոչ թե Գագիկ Ծառուկյանի անունը լսելուց, այլ բուն հրահանգից՝ «գողնալ առյուծներին»: Իրենք իրենց կյանքում շատ բան էին տեսել… Հայաստանում էլ մարդ չէր մնացել, որին գոնե մեկ անգամ բռնած չլինեին, բայց առյուծ դեռ չէին բռնել: Արջ բռնել էին, սատանա բռնել էին, անգամ ՔՊ-ի հետ ասոցացվող կին բռնել էին, բայց առյո՜ւծ… Եվ ինչպե՞ս էին Գագիկ Ծառուկյանի առյուծներին առնչակից դարձնելու այն գործերի հետ, որոնք նույնիսկ Գագիկ Ծառուկյանի հետ կապել չեն կարողանում:

Ուժայինների մեջ մի խելացի մարդ է լինում: Ասում է.
– Հա, բայց ինչո՞ւ եք խառնվել իրար, երբ նույնիսկ պարզ չէ, թե ով է այդ SMS-ն ուղարկել: Գուցե դրանով ինչ-որ մեկը մեզ վրա «ղժժո՞ւմ է»: Առաջարկում եմ՝ զանգենք Նիկոլին…
Բոլորը գլխով են անում՝ զանգենք: Դատախազով, ՆԳՆ-ով, ԱԱԾ-ով, քննչականով, հակակոռուպցիոնով, հարկայինով-բանով սկսում են զանգել՝ չի պատասխանում: Զանգում են Արայիկ Հարությունյանին, թե այսպես ու այսպես, SMS ենք ստացել, որ բռնենք Գագիկ Ծառուկյանի առյուծներին… Պատահաբար չգիտե՞ք, թե SMS-ն ով ուղարկած կլինի: Արայիկ Հարությունյանը տեղից ծուլ է լինում եւ ուժայիններին, թե՝ դուք հասկանո՞ւմ եք՝ ում հետ եք խոսում, սա Նիկոլի աշխատակազմն ա, այստեղ նման հիմարություններով չեն զբաղվում:
ԱԱԾ-ն այնտեղից.
– Էդ լուրջ ես ասո՞ւմ… Դուք չէի՞ք, որ մեզ հրահանգել էիք սատանաներ բռնել: Նիկոլն ո՞ւր ա, «տրուբկեն» տուր իրան մի հատ:
– Պարոն Փաշինյանը տեղում չէ, բայց Սվերդլովսկում ա:
– Վաղն առավոտյան կվերադառնա՞:
– Չգիտեմ, նա իր տեղաշարժերի մասին ինձ չի զեկուցում:
– Բա հիմա ի՞նչ անենք, առյուծներին բռնե՞նք…
– Ամեն դեպքում, բռնեք: Ինքը կգա, կիմանանք՝ ինչն ինչոց է: Համ էլ՝ առյուծները հո սատանա չե՞ն, նրանց վերադարձնելը միշտ կա ու կա…

Այսքանը՝ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 5-ի վաղ առավոտյան, մինչեւ իրավապահների՝ Գագիկ Ծառուկյանի տուն մտնելը, խուզարկություններ սկսելն ու առյուծներին տանելը: SMS գրողին այդպես էլ չգտնելով՝ սրանք կատարել են հրահանգը եւ հիմա սպասում են, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանն այդ փայլուն գործողության մասին: Մամուլն էլ հո չի գրել, հո ցույց չի տվել: Այնպիսի մանրամասներ են հայտնի դարձել հանրությանը, որ Փաշինյանը, եթե SMS-ն անգամ ինքը չի գրել, ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարողանա չանդրադառնալ խնդրին: Մարդիկ կհարցնեն, չէ՞, պարոն Փաշինյան, դո՞ւք եք առաջնորդել Գագիկ Ծառուկյանի տան վրա գրոհը, դո՞ւք եք կարգադրել տանել առյուծներին, իսկ ինչո՞ւ եք ասել, որ միայն առյուծներին տանեն, Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ ընտանի կենդանիներ էլ ունի՝ կովեր, ոչխարներ, ավանակներ, թռչուններ՝ վերջապես…

Ի՞նչ պիտի ասի Նիկոլ Փաշինյանը: Ընտրությունները վերջացել են, ինքը պարտվել է, Սվերդլովսկում կուրսը փոխել… Հո չի՞ կարող նախընտրական օրերի նման հոխորտալ ու սպառնալ՝ բռնելու եմ, «կզըցնելու» եմ, բոմժ եմ դարձնելու: Այդ օրերն անցան ու կարող են այնպիսի օրեր սկսվել, որ ինքն ուզենա էլ, չկարողանա «յախեն» Գագիկ Ծառուկյանից, Սամվել Կարապետյանից ու մյուս մեծահարուստներից ազատել: Դե եկ, Նիկոլ, ու պատասխան տուր ուժայիններիդ՝ ինչու ես այդպիսի SMS ուղարկել նրանց, որ նրանք էլ ինքնաբերաբար կատարել են հրահանգդ ու ողջ կազմով ընկել ք.քը:

ՀԳ. Պարոն Փաշինյան, ես կարող եմ օգնել Ձեզ այս հարցում: Ուղղակի հայտարարեք, որ Դուք այդպիսի հրահանգ չեք տվել, SMS-ը Դուք չեք գրել: Իսկ եթե ոչ այդքան կտրուկ, ապա ավելի մեղմ հայտարարություն կարող եք անել՝ ես չեմ հիշում, որ այդպիսի SMS գրած լինեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Thu, 09 Jul 2026 22:04:10 +0400 ՀԱՕԿ գլխավոր…

11 րոպե ago

Այլևս չենք հավատա․ Լավրովի հնչեղ հայտարարությունը

Այլևս չենք հավատա․ Լավրովի հնչեղ հայտարարությունը Thu, 09 Jul 2026 22:00:24 +0400 Ռուսական կողմը այլևս…

14 րոպե ago

«Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան

«Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Thu, 09 Jul 2026…

29 րոպե ago

Telegram-ի հիմնադրին կանչել են հարցաքննության

Telegram-ի հիմնադրին կանչել են հարցաքննության Thu, 09 Jul 2026 21:30:08 +0400 Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել…

45 րոպե ago

Ապօրինի կալանավորումները շարունակվում են

Ապօրինի կալանավորումները շարունակվում են Thu, 09 Jul 2026 21:15:39 +0400 «Մայր Հայաստան» կուսակցության ու Երևան…

59 րոպե ago

Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո

Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Thu, 09 Jul 2026…

1 ժամ ago