Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն

Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն

Wed, 08 Jul 2026 18:30:32 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ կարող է հաշտեցման հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչպես նախկինում արել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հարցում: Այս հայտարարությունն արել է Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ՝ համաձայնության կհասնենք (Կիևի և Մոսկվայի միջև): Մենք կարողացել ենք համաձայնությունների հասնել նախկինում», – ասել է Թրամփը։

Նա որպես օրինակ բերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 32-ամյա հակամարտությունը, որը նրան հաջողվել է լուծել։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ունի վերջնաժամկետ, որի ընթացքում հույս ունի համաձայնության հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, Թրամփը նշել է, որ ինքը ժամկետ չունի. «Ոչ, ես որևէ ժամկետ չունեմ: Այստեղ ժամկետներ չեք կարող սահմանել. չափազանց շատ բան է խաղադրույքի տակ»։

Ավելին, ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինա այցելելու իր ծրագրերի մասին։

«Այո, ես կգնայի: Չնայած ես կնախընտրեի, որ պատերազմն այդ ժամանակ ավարտված լիներ»,-ասել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը շեշտել է, որ այսօր երեկոյան նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ամերիկացի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն, բայց դա քիչ հավանական է, որ տեղի ունենա Մոսկվայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անխելք ժողովուրդ․ Աշոտ Հովսեփյան

Անխելք ժողովուրդ․ Աշոտ Հովսեփյան Sat, 14 Nov 2026 22:45:05 +0400 ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ»…

9 րոպե ago

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով Sat, 14 Nov 2026 22:37:42 +0400…

16 րոպե ago

Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել.

Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. Sat, 14 Nov 2026 22:30:44 +0400 Բրիթնի Սփիրսը…

23 րոպե ago

Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը

Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Sat, 14 Nov 2026 22:15:04 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր…

39 րոպե ago

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Sat, 14 Nov 2026 22:08:37 +0400 Հայաստանի…

45 րոպե ago

Նավերի բախումից 32 մարդ է տուժել․ Դոնալդ Թրամփ

Նավերի բախումից 32 մարդ է տուժել․ Դոնալդ Թրամփ Sat, 14 Nov 2026 22:00:33 +0400 ԱՄՆ…

53 րոպե ago