2025-ին 3 հազար տոննա արտահանել են, այս տարի դեռ պարզ չի

2025-ին 3 հազար տոննա արտահանել են, այս տարի դեռ պարզ չի

Wed, 08 Jul 2026 21:15:04 +0400


Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղի այգեգործներն անհանգիստ են։ 15-20 օրից կսկսվի թզի առաջին բերքահավաքը, սակայն չինարեցիները չգիտեն՝ բերքի մթերում, ՌԴ արտահանում կլինի՞, թե ոչ։

Չինարի համայնքի նախկին ղեկավար, Բերդի համայնքապետարանի մասնագետ Սամվել Սաղոյանը մեզ հայտնեց, որ նախկինում թզի մեծաքանակ գնումը, արտահանումն իրականացրել են մի քանի երեւանցի գործարարներ եւ 2 վրացահայ գործարար, որոնցից մեկը Չինարի գյուղի թոռ է։ 2025 թվականին Չինարիից արտահանվել է 700 տոննա, իսկ սահմանամերձ մյուս գյուղերի՝ Չորաթանի, Այգեձորի, Արծվաբերդի հետ միասին առաքվել է 3 հազար տոննա թուզ։

Բերքը առաքվել է Կրասնոդար, Սոչի, Մոսկվա։ Անցյալ տարի գյուղացիներից թզի կիլոգրամը 200 դրամով են ընդունել, իսկ նախկինում, երբ ռուսական ռուբլու փոխարժեքը բարձր է եղել, թզի գինը եղել է 400-500, անգամ՝ 1000 դրամ։ Ս․ Սողոյանն ասաց, որ եթե այս տարի թզի արտահանում չլինի, սահմանամերձ գոտւ բնակիչների վիճակը ծանր է լինելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք

«Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Wed, 09 Sep 2026…

9 րոպե ago

Տնային կալանքը վերացվե՞լ է

Տնային կալանքը վերացվե՞լ է Wed, 09 Sep 2026 11:13:13 +0400 ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ…

12 րոպե ago

Հանրաքվե ինչու չի անցկացնի

Հանրաքվե ինչու չի անցկացնի Wed, 09 Sep 2026 10:58:57 +0400 ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի…

26 րոպե ago

Համատեղ օպերացիա՞

Համատեղ օպերացիա՞ Wed, 09 Sep 2026 10:53:15 +0400 «Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները…

32 րոպե ago

«Հրապարակ». Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել

«Հրապարակ». Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել Wed, 09 Sep…

39 րոպե ago

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ Wed, 09 Sep 2026 10:36:04 +0400 Գրել էինք, որ Նիկոլ…

49 րոպե ago