Բացահայտվել են

Բացահայտվել են

Wed, 08 Jul 2026 22:45:43 +0400


Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի մի բնակիչ տան բակում աճեցնում է կանեփ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

31-ամյա տանտերը հրավիրվել է բաժին, բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ կանեփն աճեցվել է անձնական օգտագործման համար։ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 6-ին կատարված զննությամբ հիշյալ տան բակում իրավապահները հայտնաբերել են կանեփի 88 բույս։ Նշանակվել են փորձաքնություններ։

Նմանատիպ երկու տեղեկություն էլ հուլիսի 6-ին ստացել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ըստ մի տեղեկության՝ Մարգարա գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդն աճեցրել է կանեփ ու ապօրինի պահել թմրանյութ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բակի ցանկապատի տակ հայտնաբերվել է ապակյա տարա՝ 175 գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Տանտերը հայտնել է, որ տնամերձ հողամասում աճեցրած կանեփից ինքն է պատրաստել թմրանյութը՝ անձնական օգտագործման համար։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Արմավիրի համայնքային ոստիկանների նույն օրը ստացած մեկ այլ տեղեկության համաձայն՝ իր հողամասում կանեփ էր աճեցնում նաև Արմավիր գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 9 թուփ, ինչպես նաև ընդհանուր ավելի քան 70 գրամ չորացված կանեփանման զանգվածներ։ Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել, իսկ կանեփանման զանգվածները չորացրել, մանրացրել ու պահել է անձամբ օգտագործելու համար։

Բոլոր դեպքերով նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան Fri, 31 Jul 2026 19:30:32…

2 րոպե ago

Սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է

Սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է Fri, 31 Jul 2026 19:15:30 +0400 Գագիկ Ծառուկյանի վերջին…

17 րոպե ago

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից Fri, 31 Jul 2026 19:11:43 +0400 Արայիկ Հարությունյանն ազատվել է…

21 րոպե ago

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան Fri, 31 Jul 2026 19:00:39 +0400 «Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի…

32 րոպե ago

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել Fri, 31 Jul…

47 րոպե ago

Նոր մղձավանջ․ ի՞նչ է կատարվում Մարոկկո-Իսպանիա սահմանին

Նոր մղձավանջ․ ի՞նչ է կատարվում Մարոկկո-Իսպանիա սահմանին Fri, 31 Jul 2026 18:30:17 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ…

1 ժամ ago