«Հրապարակ»․ Ապստամբությունն էլ է իրավական ճանապարհ

«Հրապարակ»․ Ապստամբությունն էլ է իրավական ճանապարհ

Thu, 09 Jul 2026 10:25:00 +0400


Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց 7 քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ ՍԴ ամբողջական որոշումը։ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանից հետաքրքրվեցինք` ծանոթացե՞լ է ՍԴ-ի 193 էջ ծավալով որոշմանը: Նա նշեց․ «Արդեն ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ է գրված, ես համոզված էի, որ առնվազն 1-2 հոգի գոնե հատուկ կարծիք կգրեին, բայց որ հատուկ կարծիք էլ չեն գրել, նշանակում է, որ նրանք՝ բոլորը, Նիկոլի գրպանում են»։

Հարցին՝ ՍԴ որոշման հրապարակումից առաջ Դուք մեզ հետ զրույցում նշել էիք, որ դրական ակնկալիքներ չունեք ՍԴ-ից, այդ դեպքում ինչո՞ւ էր այս որոշումն անսպասելի։ Բալայանը նշեց․ «Ես ասում էի, որ մեծամասնությունն է ենթարկվում Նիկոլին, բայց ես չէի մտածում, որ միասնական կլինեն։ ԲՀԿ-ի մասով էլ օրենքի ակնհայտ խախտում է թույլ տրվել»։

Անդրադառնալով այս իրավիճակում հարցի լուծման իրավական ճանապարհներին՝ Բալայանը նշեց․ «Իրավական ճանապարհով գնալու մասին եթե խոսում ենք, ապստամբություն բարձրացնելն էլ է իրավական ճանապարհ, որովհետեւ, ակնհայտորեն, իշխանությունը հակաօրինական ճանապարհով է գործում, հետեւապես՝ այստեղ ապստամբություն բարձրացնելու իրավունքը կա։ Չկա որեւէ բնագավառ, որտեղ օրինականությունն իշխի, դատախազին դիմում են` դատախազ գոյություն չունի. Նիկոլի գրպանում է, դատարան դիմում են, ՍԴ դիմում են` նույն վիճակն է, ԱԱԾ` նույն վիճակն է, այսինքն, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե կառավարվում է օրենքով կամ իրավունքի հիման վրա է կառուցված, այլ մեկ հոգու ցանկությունների հիման վրա։ Ասում է նախօրոք՝ էսինչ մարդուն կկալանավորեն։ Բա արձակուրդում գտնվող վարչապետը որտեղի՞ց է տեղյակ, որ մարդ պիտի կալանավորեն, եթե աշխատանքի մեջ լինի, կարող էին ասել` տեղեկացրել են, չնայած էլի ինքնուրույն պետք է գործեին, բայց եթե արձակուրդում է, որտեղի՞ց է տեղյակ։ Գագիկ Ծառուկյանին նման կերպ ձերբակալելն էլ, միանշանակ, այդ մեկ մարդու ցանկությունն է, այլ տեսակետ չի կարող լինել։ Ժողովրդին էդքան տառապանք պատճառողը բա մի հոգուն չի՞ անի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չենք համակերպվելու տիրող իրավիճակի հետ. ԱԱԾ-ի մոտ ակցիան ավարտվեց

Չենք համակերպվելու տիրող իրավիճակի հետ. ԱԱԾ-ի մոտ ակցիան ավարտվեց Fri, 02 Oct 2026 16:27:56 +0400…

10 րոպե ago

Ամաչում եմ, որ ԱԱԾ-ի մոտ կանգնած պահանջում ենք` չարտահանձնել ադրբեջանցուն

Ամաչում եմ, որ ԱԱԾ-ի մոտ կանգնած պահանջում ենք` չարտահանձնել ադրբեջանցուն Fri, 02 Oct 2026 16:26:25…

11 րոպե ago

ԱԱԾ-ն պարտավոր է հայտնել, որ տանդ դուռը բացելիս կարող է ադրբեջանցի տեսնել

ԱԱԾ-ն պարտավոր է հայտնել, որ տանդ դուռը բացելիս կարող է ադրբեջանցի տեսնել Fri, 02 Oct…

12 րոպե ago

Շաքի մտած ադրբեջանցին կալանավորվեց

Շաքի մտած ադրբեջանցին կալանավորվեց Fri, 02 Oct 2026 16:23:32 +0400 Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության…

14 րոպե ago

Մեղավորը մեր ժողովո՞ւրդն է, որ օրը ցերեկով թուրքը մատները կտրում է

Մեղավորը մեր ժողովո՞ւրդն է, որ օրը ցերեկով թուրքը մատները կտրում է Fri, 02 Oct 2026…

15 րոպե ago

Ոչ թե Եկեղեցին, պետությո՛ւնն է ճգնաժամի մեջ

Ոչ թե Եկեղեցին, պետությո՛ւնն է ճգնաժամի մեջ Fri, 02 Oct 2026 16:15:33 +0400 Արման Եղոյանը…

22 րոպե ago