«Հրապարակ»․ Հույս ունեի, որ ԲՀԿ-ի մասով կվերականգնեն օրինականությունը

«Հրապարակ»․ Հույս ունեի, որ ԲՀԿ-ի մասով կվերականգնեն օրինականությունը

Thu, 09 Jul 2026 10:15:03 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության երկրորդ համար Վարդան Այվազյանն է։

– Սահմանադրական դատարանը հրապարակել է քաղաքական յոթ ուժերի՝ ՍԴ դիմելու գործով որոշումը` 193 էջ ծավալով: Կարդացե՞լ եք այն:

– Եթե անկեղծ լինեմ` չէ, չեմ կարդացել, քանի որ ինձ հետաքրքիր չէ իրենց եզրակացությունը: Պետք է կարդամ եւ նյարդայնանամ, ներվերս քայքայեմ, դրա համար չեմ կարդացել:

– Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը սպասելի՞ էր Ձեզ համար:

– Այո, իհարկե, սպասելի էր: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր յոթ ուժերը, որոնք դիմել էին Սահմանադրական դատարան, ինձնից լավ գիտեին, որ չի լինելու որեւիցե արդյունք, եւ ամենահետաքրքիրն այն էր, որ ՍԴ ոչ մի դատավոր այս որոշման կայացմանը դեմ չի եղել, եւ հատուկ կարծիք անգամ չի ներկայացվել: Այսինքն` Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել միաձայն կերպով, բայց այս առումով ես մի փոքր հույս ունեի, որ գոնե «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված՝ Սահմանադրական դատարանը կվերականգնի օրինականությունը, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը հստակ ասում է` եթե ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչում, ապա անպայման պետք է վերաքվեարկություն տեղի ունենա: Քաղաքացիների ընտրական իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ: Մարդիկ քվեարկել էին կոնկրետ ուժին, ինչի արդյունքում 4 տոկոսանոց ուժ պետք է ձեւավորվեր Ազգային ժողովում, սակայն այդպես էլ չձեւավորվեց: Ստացվում է, որ մարդկանց սահմանադրական իրավունքը ոչնչացրին` ԿԸՀ-ի ձեռքով: Ինչպես տեսանք, Սահմանադրական դատարանն այստեղ էլ խնդիր չտեսավ եւ ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ թողեց: Սահմանադրական դատարանի որոշումները վերանայման ենթակա չեն, դրանց հետ կապված դիտողություններ եւ տեսակետներ չեն լինում, այդ պատճառով էլ անելիք այս մասով չկա այլեւս:

– Սահմանադրական դատարանի նիստերը բավականին շատ քննարկվեցին, քանի որ մենք ականատես եղանք մի բանի, որն առաջներում երբեք չէինք տեսել: ՍԴ դատավորներից ոմանք քաղաքական ելույթներ էին ունենում բարձր դատարանում` չէին թաքցնում իրենց համակրանքն իշխանությունների նկատմամբ, նիստը վերածում էին քաղաքական բանավեճի եւ այլն: Այս ամենն օրենքի տեսանկյունից նորմա՞լ է:

– Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում հստակ գրված է, որ ոչ միայն ՍԴ դատավորները, այլեւ բոլոր դատավորները պետք է ունենան քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն, բնականաբար՝ հատկապես դատական գործընթացի ժամանակ չի կարելի քաղաքական դիտարկումներ անել, իսկ հարցադրումները պետք է լինեն բացառապես իրավական հարթության վրա, այլ ոչ թե՝ քաղաքական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

3 ժամ ago

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար Wed, 07 Oct 2026 01:00:13 +0400 Չինացի գիտնականները…

4 ժամ ago

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400…

5 ժամ ago

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400 Կոֆեինն օգնում է սպորտսմեններին…

5 ժամ ago

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400 35-ամյա Տոբիաս…

5 ժամ ago

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ Tue, 06 Oct 2026 23:45:55 +0400 Մեծ Բրիտանիան…

6 ժամ ago