Բաքուն գոհ է Փաշինյանի մատուցած «նվերից»

Բաքուն գոհ է Փաշինյանի մատուցած «նվերից»

Thu, 09 Jul 2026 10:37:13 +0400


Հուլիսի 8-ին երկու ամսով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկանը՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական փուլում Փաշինյանի հնչեցրած «ուղիղ սպառնալիքների» կատարման շրջանակում։ Մինչ այդ, ուժայինները զանգվածային գրոհ էին սկսել` խուզարկում էին գործարարին պատկանող շուրջ 70 հասցե, որոնք կապված են նրա եւ նրա բիզնեսի հետ, տասնյակ ժամեր խուզարկություններ են կատարել՝ խափանելով կարեւոր օբյեկտների աշխատանքն ու ստեղծելով անվտանգային վտանգավոր իրավիճակ, դաժանաբար ներխուժել են գործարարի տուն, դիմակներով իրավապահները ցուցադրական ու գռեհիկ ձերբակալություն են իրականացրել եւ տեսանկարել այդ ամենը` անմարդկային ձեւով գետնին տապալելով 70-ամյա գործչին եւ բերման ենթարկելով։

Դեպքին անդրադարձել են ռուսական եւ միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իսկ Reuters-ն ուղիղ տեքստով հիշեցնում է՝ ընտրություններից առաջ Հայաստանի վարչապետը խոստացել էր «հակազդել» ընդդիմադիր գլխավոր ուժերի դեմ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանի» եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի դեմ՝ վերահաստատելով համընդհանուր այն համոզմունքը, որ կատարվածը Փաշինյանի ուղիղ թելադրանքով է։

Սպասելի էր, որ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին եւ նրա կալանավորմանը կանդրադառնային նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք, ինչպես միշտ, բացառիկ ոգեւորությամբ են տիրաժավորում այդ ամենի վերաբերյալ հաղորդագրությունները, կադրերը եւ այլն։ Գաղտնիք չէ, որ ալիեւյան ռեժիմը «ոխերիմ թշնամի» է համարում հայոց Արցախի, հայկական ինքնության, Հայ եկեղեցու եւ հայոց անժամանցելի արժեքների պաշտպան յուրաքանչյուր հայ գործչի, եւ դրանց դեմ ՀՀ ապազգային իշխանությունների ու անձամբ Փաշինյանի հետապնդումներն ու հալածանքները հարեւան երկրում ընդունում են մեծագույն բավականությամբ։ Նշում են․ «Փաշինյանն ամեն ինչ անելու է ժողովրդավարի իր կերպարն ու իշխանությունը պահպանելու համար», նրան հռչակում են «խաղաղության միակ պահապան»։ Բացառիկ ցինիզմով են նկարագրում Ծառուկյանի առանձնատան շքեղությունն ու այնտեղ պահվող կենդանիներին։ Ադրբեջանի քաղաքական, հասարակական ու մեդիահանրույթի պահվածքն ու արձագանքը սպասելի են, եւ նույնիսկ կարելի էր անտեսել, բայց ակնհայտ է, որ Ծառուկյանի՝ Հայաստանի առանցքային ընդդիմադիր գործիչներից մեկի հերթական կալանավորմամբ Փաշինյանը նոր «նվեր է մատուցում» Բաքվի իր տերերին։ Այլ ողջամիտ ընկալում կամ հակառակ նախադեպ պարզապես չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան Tue, 25 Aug 2026…

9 րոպե ago

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ Tue, 25 Aug 2026…

12 րոպե ago

Քեռին կին հըլներ` մուրքուր կըլներ. որ բարբառով է խոսում ՔՊ-ական պատգամավորը

Քեռին կին հըլներ` մուրքուր կըլներ. որ բարբառով է խոսում ՔՊ-ական պատգամավորը Tue, 25 Aug 2026…

14 րոպե ago

Եւրոպան շարունակում է խաբել հայ ժողովրդին

Եւրոպան շարունակում է խաբել հայ ժողովրդին Tue, 25 Aug 2026 20:00:35 +0400 «Այսօր Հայաստանն առավել…

29 րոպե ago

ԱՐՄԵԴ-ն արձագանքել է մեր հրապարակմանը

ԱՐՄԵԴ-ն արձագանքել է մեր հրապարակմանը Tue, 25 Aug 2026 19:45:34 +0400 Այսօր մենք հրապարակում ունեինք`…

44 րոպե ago

Արեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները

Արեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները Tue, 25 Aug 2026 19:30:46 +0400 Արեւի…

59 րոպե ago