Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին․ Ծառուկյան

Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին․ Ծառուկյան

Thu, 09 Jul 2026 11:27:20 +0400


Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։
Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։
Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։
Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։

Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։

Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։

ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։
Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։
Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին։
Գագիկ Ծառուկյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել

TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել Fri, 13 Nov 2026 19:07:43 +0400…

6 րոպե ago

Ռուսաստանն ու Ուկրաինան մի հարցում համաձայնության են եկել․ Ջարեդ Քուշներ

Ռուսաստանն ու Ուկրաինան մի հարցում համաձայնության են եկել․ Ջարեդ Քուշներ Fri, 13 Nov 2026 19:00:24…

13 րոպե ago

Օտարների մեջ՝ օտար, յուրայինների մեջ՝ ձայնազուրկ

Օտարների մեջ՝ օտար, յուրայինների մեջ՝ ձայնազուրկ Fri, 13 Nov 2026 18:45:20 +0400 ԵՄ-ից անտեսված, Թուրքիայի…

29 րոպե ago

ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան` Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան` Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Fri, 13…

31 րոպե ago

Նոր հանդիպում է սպասվում․ Սթիվեն Վիթքոֆ

Նոր հանդիպում է սպասվում․ Սթիվեն Վիթքոֆ Fri, 13 Nov 2026 18:30:04 +0400 Ուկրաինական կարգավորման հարցով…

44 րոպե ago

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Fri, 13 Nov 2026 18:27:25 +0400…

46 րոպե ago