Կարևոր՝ սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության շահառուների համար

Կարևոր՝ սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության շահառուների համար

Thu, 09 Jul 2026 12:53:12 +0400


Կառավարությունը նախատեսում է փոփոխել սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագիրը՝ ծրագրի մասնակիցներին լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու նպատակով։ Նախաձեռնության հիմնական նպատակը շահառուների կողմից կառուցվող կամ արդեն կառուցված բնակարանների պահպանությունն է այն դեպքերում, երբ նրանք ունեն այլ վարկային պարտավորություններ։

Որոշման նախագծում նշվում է, որ ծրագրի իրագործման ընթացքում բանկերը խնդիրների են հանդիպել այն իրավիճակներում, երբ շահառուներն ունեցել են ժամկետանց պարտքեր։ Այդ պայմաններում վտանգ է առաջացել, որ պետական ծրագրի շրջանակում տրամադրված հիփոթեքային միջոցներով կառուցված բնակարանը կամ վարկային միջոցները կարող են օգտագործվել այլ պարտավորությունների մարման համար։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ամրագրել, որ ծրագրի շրջանակում տրամադրված ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև այդ միջոցներով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ամբողջ ընթացքում չեն կարող ենթարկվել արգելանքի, բռնագանձման կամ հաշվանցման՝ շահառուի այլ պարտքերի դիմաց։

Միաժամանակ առաջարկվում է, որ այս կարգավորումը տարածվի նաև նախկինում տրամադրված վարկերի վրա՝ հետադարձ ուժով կիրառվելով 2023 թվականի հունվարի 1-ից հետո ձևավորված վարկային հարաբերությունների նկատմամբ։

Նախագծով նախատեսված է նաև վերանայել ծրագրի պահանջները պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների համար։ Եթե քաղաքացին դիմում ներկայացնելուց առաջ մեկ տարվա ընթացքում ծառայել է բանակում և դրա պատճառով չի կարողացել կատարել տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պահանջը, ապա նրա հաշվառման ժամկետը կհաշվարկվի մինչև զորակոչվելը։

Փոփոխությունների փաթեթում ներառվել է նաև տեխնիկական ճշգրտում. ծրագրում կթարմացվի Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրի անվանումը՝ այն փոխարինելով նոր՝ Լեռնակերտ անվամբ, քանի որ համայնքի անվանափոխությունը նախկինում արդեն հաստատվել էր կառավարության որոշմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

1 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

2 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

2 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

2 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

2 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

2 ժամ ago