Վաղը ձեզ վրա էլ առաջին քարը կնետեն նրանք, որոնց ամենաշատն եք օգնել

Վաղը ձեզ վրա էլ առաջին քարը կնետեն նրանք, որոնց ամենաշատն եք օգնել

Thu, 09 Jul 2026 15:15:02 +0400


Վերջին երեք նախագահների օրոք նույն հարցն եմ բարձրացրել․ վստա՞հ եք, որ իշխանությունը կորցնելուց հետո ձեզ վրա առաջին քարը չեն նետելու հենց նրանք, ում ամենաշատն եք օգնել՝ բառի ամենալայն իմաստով։ Նույն հարցն այսօր ուղղում եմ նաև Նիկոլ Փաշինյանին․ վստա՞հ եք, որ այն մարդիկ, որոնց ապահովել եք ամեն ինչով, վաղը, երբ ինքներդ հայտնվեք քաղաքական հարվածի տակ, առաջինը ձեր դեմ չեն կանգնելու։

Ու մի բան էլ, որ, թերևս, ավելի կարևոր է։ Այն մարդիկ, ովքեր այսօր քննադատում են ձեր անմարդկային քաղաքականությունը, մանրախնդրությունն ու փոքրոգությունը, մեծ հավանականությամբ հենց նրանք են վաղը պաշտպանելու ձեր իրավունքն ու արժանապատվությունը այն ուժերից, որոնք ձեր նկատմամբ կկիրառեն նույն մեթոդները, ինչ դուք այսօր կիրառում եք ընդդիմադիր քաղաքական ուժերի, կոնկրետ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

Ես անձնական շփումներ չեմ ունեցել ոչ ձեզ հետ, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի հետ։ Եվ չեմ էլ ցանկացել։ Սակայն տեսնելով նրա և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ քաղաքականությունը՝ չեմ կարող չհիշեցնել. կյանքը միայն այսօրը չէ։ Կա նաև վաղը։ Իսկ վաղը քաղաքականության մեջ շատ հաճախ գալիս է ավելի արագ, քան թվում է։ Եթե շատերի վաղն անկանխատեսելի է, ապա ձեր այսօրվա գործելակերպից ելնելով՝ ձեր վաղվա նկատմամբ կանխատեսում անելն այնքան էլ դժվար չէ։ Ով այսօր օրենքը դարձնում է քաղաքական հաշվեհարդարի գործիք, վաղը նույն գործիքի զոհն է դառնալու։

Համոզված եղեք՝ նրանք, ովքեր այսօր լռում են կամ հաճոյանում են ձեզ՝ պաշտոնից ու արտոնություններից չզրկվելու համար, վաղը նույն եռանդով ծափահարելու են, երբ նույն իրավիճակում հայտնվեք դուք։ Քաղաքական շահից ծնված հավատարմությունը հավատարմություն չէ. այն տևում է այնքան, որքան տևում է իշխանությունը։

Սա է քաղաքական կյանքի ամենադաժան օրենքը․ իշխանությունը ժամանակավոր է, իսկ մարդու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքը՝ հիշվող։ Այսօր գոնե մի փոքր տեղ թողեք, որպեսզի վաղը գտնվեն մարդիկ, ովքեր կպաշտպանեն ոչ թե ձեր իշխանությունը, այլ ձեր իրավունքն ու արժանապատվությունը։ Որովհետև այդ մարդիկ հաստատ չեն լինելու նրանք, ովքեր այսօր ապրում են ձեզնից ստացած բարիքներով։ Նրանք լինելու են նրանք, ովքեր նույնիսկ ձեզ հետ անհամաձայն լինելով՝ երբեք չեն ընդունել քաղաքական հաշվեհարդարն ու մարդու նվաստացումը որպես պայքարի միջոց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թմրանյութեր տեղափոխող մոտորանավակ են խոցել

Թմրանյութեր տեղափոխող մոտորանավակ են խոցել Mon, 05 Oct 2026 18:00:44 +0400 Ամերիկյան ուժերը Կարիբյան ծովում…

2 րոպե ago

Հայաստանը ներկայացնող Չարևան շարունակում է տպավորել

Հայաստանը ներկայացնող Չարևան շարունակում է տպավորել Mon, 05 Oct 2026 17:45:02 +0400 Հայաստանի ներկայացուցիչ Ալինա…

18 րոպե ago

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը Mon, 05 Oct 2026 17:37:06 +0400…

26 րոպե ago

Նոր ձեւով կհակադարձեն ամերիկյան հարձակմանը

Նոր ձեւով կհակադարձեն ամերիկյան հարձակմանը Mon, 05 Oct 2026 17:30:26 +0400 Իրանը բացարձակապես այլ ձեւով…

32 րոպե ago

Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում

Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում Mon, 05 Oct 2026 17:15:08 +0400 Շաքի բնակավայրում ադրբեջանցի…

47 րոպե ago

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Mon, 05 Oct 2026 17:00:20 +0400 Հոկտեմբերի 4-ին…

1 ժամ ago