Սամվել Կարապետյանը՝ գաղտնի պլանի մասին

Սամվել Կարապետյանը՝ գաղտնի պլանի մասին

Thu, 09 Jul 2026 16:25:07 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի մանրամասնել, թե ինչու են կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված բազմաթիվ թեկնածուներ ինքնաբացարկ ներկայացրել։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ գործընթացը կուսակցության մշակած ծրագրի մի մասն է՝ հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

«Դա էլ մեր գաղտնի պլանի մաս է»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ ինքնաբացարկ ներկայացրած անձինք շարունակում են մնալ իր քաղաքական թիմի անդամները, և նրանց նկատմամբ վստահության խնդիր չկա։

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի հնարավոր առաջադրմանը՝ կուսակցության նախագահն ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել, սակայն նշել է, որ համապատասխան քննարկումները տեղի կունենան մոտ ժամանակներս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի

Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի Mon, 12 Oct 2026…

4 րոպե ago

Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով

Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով Mon, 12 Oct…

16 րոպե ago

Մխիթարյանը ասել է՝ ինչու «Բարսելոնա» չի տեղափոխվել

Մխիթարյանը ասել է՝ ինչու «Բարսելոնա» չի տեղափոխվել Mon, 12 Oct 2026 16:15:26 +0400 Հայաստանի ազգային…

19 րոպե ago

Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը

Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը Mon, 12…

32 րոպե ago

Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան

Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան Mon, 12 Oct 2026 16:00:50 +0400 Ադրբեջանում…

33 րոպե ago

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում Mon, 12 Oct 2026 15:45:42 +0400 Հայտնի է…

49 րոպե ago