Բահերով ու եղաններով սատկացրել են գայլին

Բահերով ու եղաններով սատկացրել են գայլին

Thu, 09 Jul 2026 17:50:58 +0400


Երեկ՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ բնակավայրում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Մեզ հետ զրույցում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը հայտնեց, որ գայլը հարձակվել է 6 անձի վրա, որոնց թվում 3-ամյա երեխա կա։
«Տուժածներից միայն մեկն է մեր բնակավայրից՝ 70-ամյա տղամարդ է, իր այգում աշխատելիս է եղել, այնտեղ անասուններ էլ է պահում։ Գյուղը Գորիս-Կապան նախկին ճանապարհի ձախ կողմում է, մեր տուժած բնակչի այգիները բնակավայրից դուրս է, այդտեղ իր վրա է հարձակվել, հետո եկել է ճանապարհին մի 2-3 հոգու վրա էլ է հարձակվել, նոր հասել է Գորիս։ Գորիսում 3 տարեկան երեխան բակում խաղալուց է եղել, իր վրա է հարձակվել, հետո նոր հակառակ ուղղությամբ գյուղի վերևով փորձել է գնալ, բայց գյուղացիները վնասազերծել են։ Բահով, եղանով, գյուղատնտեսական ինչ գործիք եղել է գյուղացիների ձեռքի տակ խփել են, սատկացրել են գայլին»,- ասաց Ավետյանը։

Գյուղապետի խոսքով 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է․ «Գայլը մեջքի կողմից է հարձակվել, մեջքի ու դեմքի շրջանում են վնասվածքները, Գորիսում վիրահատվել է, բայց երևի կտեղափոխեն Երևան, վիճակը շատ ծանր է»։

Նա նշեց, որ նման դեպք նախկինում չի հիշում․ «Չէ, ես 22 տարի աշխատում եմ, նման դեպք, որ մտնեն բնակավայր, չի եղել։ Եղել է դրսերում, արոտներում, այգիներում, բայց որ բնակավայր մտնի՝ չի եղել, սա առաջին դեպքն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ով է ստում` մեղադրյալը, թե նախկին փոխոստիկանապետը

Ով է ստում` մեղադրյալը, թե նախկին փոխոստիկանապետը Wed, 18 Nov 2026 16:27:06 +0400 «Հրապարակը» գրել…

32 րոպե ago

#Ուղիղ․ Խաչիկ Գալստյանի գործով հերթական նիստն է

#Ուղիղ․ Խաչիկ Գալստյանի գործով հերթական նիստն է Wed, 18 Nov 2026 16:19:40 +0400 Latest news…

39 րոպե ago

Ավանեսյանի ելույթի ժամանակ մարդ վատացավ, բժիշկ կանչեցին

Ավանեսյանի ելույթի ժամանակ մարդ վատացավ, բժիշկ կանչեցին Wed, 18 Nov 2026 16:08:05 +0400 Latest news…

51 րոպե ago

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն Wed, 18 Nov 2026 16:00:05 +0400 Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝…

59 րոպե ago

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ Wed, 18 Nov 2026 15:57:31 +0400 Latest…

1 ժամ ago

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան Wed, 18 Nov 2026 15:55:43 +0400 Latest…

1 ժամ ago