Չէ մի չէ` Շվեդիա, դուք երկիրն Օսվենցիմ եք սարքում` թուրքական վերահսկողության տակ

Չէ մի չէ` Շվեդիա, դուք երկիրն Օսվենցիմ եք սարքում` թուրքական վերահսկողության տակ

Thu, 09 Jul 2026 18:15:40 +0400


Փաշինյանական ռեժիմի պրոպագանդիստ Դանիել Իոաննիսյանը հայտարարում է, որ Հայաստանում Սահմանադրությունը եւ մյուս բոլոր օրենքներն այլեւս չեն գործում, գործում է նպատակահարմարությունը: Եթե այս մեկին պետք է կալանավորել, ուրեմն կկալանավորեն, եթե անգամ նա որեւէ օրենք չի խախտել։ Անմեղության կանխավարկած, հանցանքի ապացույցներ եւ մնացած բոլորն անիմաստ եւ անպիտան բաներ են: Հայաստանը փաստացի վերածվում է նացիստական պետության, Փաշինյանի ռեժիմի գաղափարախոսությունը նացիզմն է, շատ նման այն գաղափարախոսությանը, որը 1933-45 թվականներին իշխում էր Գերմանիայում: Գերմանիայում էլ մարդուն կարող էին կալանավորել եւ մահվան դատապարտել ոչ թե հանցանք գործած լինելու հիմքով, այլ այն պատճառով, որ նա հրեա է, կոմունիստ կամ այլախոհ: Ֆաշիզմը միայն սկզբում էր ուղղված առանձին վերցված ազգի եւ նրա ներկայացուցիչների դեմ, հետագայում այն վերածվեց անհանդուրժողականության՝ ցանկացած այլակարծության եւ այլախոհության դեմ:

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ արդարացնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը: Նա գրում է. «Իշխանությունների ուղերձը հստակ է․ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ է ունենալու։ Այդ ուղերձը հղում են Ծառուկյանի գործով, այդ ուղերձը հղում են «կքվեարկենք ու վաղը 7-ին հետ ենք թռնում, կարող ա ստեղ խառը լինի» ասողի գործով, այդ ուղերձը հղում են օդակայաններում ռազմական ոստիկանությամբ, այդ ուղերձը հղում են մի շարք ուրիշ ձեւերով»։ Այսպիսով Իոաննիսյանն ընդունում է, որ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքները` փողերի լվացում, հարկերից խուսափում եւ այլն, կեղծ եւ հորինված մեղադրանքներ են, նրա միակ մեղքն այն է, որ նա քարոզարշավի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու օգտին: Իոաննիսյանը եւ Փաշինյանը դա համարում են «Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դառնալ»: Նախընտրական շրջանում Փաշինյանը Ծառուկյանին մեղադրանք ներկայացրեց Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու, նույնիսկ գործակալ լինելու մեջ, բայց որեւէ ապացույց չներկայացրեց: Հիմա արդեն այդ ապացույցը ներկայացվում է. Իոաննիսյանն ասում է, որ Փաշինյանը եւ ինքը Հայաստանն են, եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են իրենց, ռուսաստանյան գործիք են: Եթե ռուսաստանյան գործիք չլինեին, ինչո՞ւ պետք է իրենց դեմ դուրս գային, մյուսների նման կհամագործակցեին իրենց հետ:
Գիտե՞ք, թե ինչում էր Ադոլֆ Հիտլերը մեղադրում հրեաներին` Գերմանիայի տնտեսական եւ մշակութային հետընթացի, զարգացմանը խոչընդոտելու մեջ: Նացիստները հրեաներին մեղադրում էին առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի շահերին դավաճանելու մեջ, նրա թշնամիների` Բրիտանիայի եւ Ֆրանսիայի օգտին աշխատելու «գործիք դառնալու», ինչպես նաեւ՝ Գերմանիայի հարստությունն իրենց ձեռքում կենտրոնացնելու մեջ, ինչի արդյունքում հասարակ գերմանացիներն ապրում էին աղքատության պայմաններում: Հրեաները դավաճան էին եւ հարստահարիչ, իսկ նմանների դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը նրանց ունեզրկելն ու գույքը յուրացնելն էր, նրանց կալանավորելը եւ համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը: Նրանց նույնիսկ չէին էլ դատում, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի դատել մարդուն, երբ նրա մեղքն արդեն ապացուցված է` նա հրեա է: Հիտլերը եւս համարում էր, որ հրեաների դեմ պայքարի քվեն իրեն տվել է գերմանացի ժողովուրդը, նա հայտարարում էր, որ կատարում է ժողովրդի կամքը, իսկ ժողովրդի կամքի հետ համեմատած՝ բոլոր տեսակի սահմանադրությունները կամ օրենքները կորցնում են իրենց նշանակությունը:
Անդրադառնալով Հայաստանում սկսված ռեպրեսիաներին՝ Իոաննիսյանը գրում է. «Այդ գործերի մեծ մասի օրինականությունը, մեղմ ասած, վիճելի է։ Այդ բոլոր գործերով պրոցեսները, բնականաբար, զուտ քրեադատավարական չեն։ Բայց ուղերձը հստակ է։ Արդյո՞ք սա իրավական պետության սղաճ կամ նահանջ չէ։ Իհարկե, սղաճ ու նահանջ է։ Արդյո՞ք ռուսաստանյան այս գործողությունների ֆոնին կան լավ սցենարներ։ Չէ, չկան։ Կան վատ սցենարներ ու շատ վատ սցենարներ։ Առայժմ վատ սցենարն է։
ՀԳ․ Որեւէ մեկը կարծում էր, որ Ռուսաստանը կարա որոշի մեր ժողովրդավարությունը վարի տալ, իսկ մենք այդ ֆոնին կկարողանանք Շվեդիա՞ դառնալ»:
Չէ, Ռուսաստանը չի կարող «վարի տալ» ժողովրդավարությունը, որովհետեւ մի բան վարի տալու համար նախ այդ բանը պետք է լինի` գոյություն ունենա: Հայաստանի եղած ժողովրդավարության փշրանքները Փաշինյանը վաղուց է վարի տվել: Այսպիսով Հայաստանում հաստատվել է մի իրավիճակ, երբ ցանկացած քաղաքական ընդդիմախոսի կամ ընդհանրապես ցանկացած մեկին, որը համաձայն չէ իշխանության կողմից վարվող քաղաքականության հետ, որը նույնիսկ կենցաղային հարցերում բողոք ունի իշխանությունից, կարող են հռչակել ռուսաստանյան գործիք եւ առանց դատուդատաստանի ուղարկել բանտ կամ` մտցնել գազային խցիկ: Դանիել Իոաննիսյանն ապագայում կարող է նշանակվել «ռուսաստանյան գործիքների» ուտիլիզացիայի կենտրոնի կամ ճամբարի տնօրեն: Համոզված ենք, որ նա մեծ ճաճույքով կսեղմի գազային խցիկի այն կոճակը, որի արդյունքում գազը կսկսի լցվել խցիկ եւ շնչահեղձ անել ռուսաստանյան գործիք հռչակվածներին, նրանց ծնողներին, կանանց եւ նույնիսկ մանկահասակ երեխաներին: Գործիքը ծնվում է գործիքից, եւ նրանից ծնվածներն էլ գործիքներ են. կհիմնավորի մերօրյա ֆաշիզմի տեսաբանը՝ արդարանալով, որ սա, իհարկե, վատ ճանապարհ է, բայց ուրիշ ելք ուղղակի չկա:
Չէ մի չէ` Շվեդիա, դուք երկիրն Օսվենցիմ եք սաքում` թուրքական վերահսկողության տակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

11 րոպե ago

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի…

31 րոպե ago

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար Sat, 12 Sep 2026 00:30:18 +0400 Մաշկի առողջ վիճակը…

41 րոպե ago

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան…

1 ժամ ago

Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն

Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն Fri, 11 Sep 2026 23:45:15 +0400 Կոմպոզիտոր Անդրեյ Լիթյագինը դիմելու…

1 ժամ ago

Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել Fri, 11 Sep 2026 23:30:58 +0400 «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը…

2 ժամ ago