«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

Thu, 09 Jul 2026 19:10:21 +0400


«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

Ընտրական ցուցակում ընդգրկված մեր բոլոր գործընկերները՝ մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, հավատարիմ մնալով իրենց ուղուն և սկզբունքներին, այս միասնական քայլով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե լոկ մանդատ ստանալը, այլ պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, արժանապատվության և բարեկեցության։

Քաջ գիտակցելով հայրենիքի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները և առավել քան երբևէ կարևորելով համազգային միասնականությունն ու անմնացորդ նվիրումը՝ հայտարարում ենք, որ մենք շարունակելու ենք մեր ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությունը՝ օգտագործելով պայքարի ողջ զինանոցը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր երկրի բարօրությանը խոչընդոտող գործող իշխանությունների հեռացման։

Միասնականություն, հաստատակամություն և անկոտրում կամք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ամերիկացավով» է կպել․ հիմա՞ ինչն է «զավթել»

«Ամերիկացավով» է կպել․ հիմա՞ ինչն է «զավթել» Thu, 27 Aug 2026 17:30:22 +0400 Կանադայի հետ…

19 րոպե ago

Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ տեսանյութ

Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ տեսանյութ Thu, 27 Aug 2026 17:23:24 +0400 Քրեական ոստիկանության Երևան…

26 րոպե ago

Մարտուն Գրիգորյանի որդու կողմից խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունը դատարանում է

Մարտուն Գրիգորյանի որդու կողմից խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունը դատարանում է Thu, 27 Aug 2026 17:16:30…

33 րոպե ago

Գյուլագարակում կարկուտը ոչնչացրել է բերքը

Գյուլագարակում կարկուտը ոչնչացրել է բերքը Thu, 27 Aug 2026 17:13:54 +0400 Latest news from Secure…

35 րոպե ago

Իսրայելը միայն Թուրքիայից է զգուշանում․ խորհրդարանի նախագահ

Իսրայելը միայն Թուրքիայից է զգուշանում․ խորհրդարանի նախագահ Thu, 27 Aug 2026 17:00:51 +0400 Թուրքիայի խորհդրարանի…

48 րոպե ago

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Thu, 27 Aug 2026 16:50:38 +0400 «ԼՈՒՅՍ» հիմնադրամը…

58 րոպե ago