Մանրամասներ՝ ՔՊ-ականին դանակահարելու գործից

Մանրամասներ՝ ՔՊ-ականին դանակահարելու գործից

Thu, 09 Jul 2026 20:15:38 +0400


Հուլիսի-ին 4-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում դանակահարվել էին նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Նրանք վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի հիվանդանոց, որտեղ Արմեն Եղիազարյանը վիրահատվել էր։ Ծեծվել ու դանակի հարվածներ է ստացել նաև ենթադրաբար Եղիազարյաններին դանակահարողը՝ 23-ամյա Արեն Վարդանյանը․ նա ռազմական ոստիկանության ծառայող է։

Ըստ տեղեկությունների՝ Արեն Վարդանյանը Եղիազարյանների տան հարակից ճանապարհով չի կարողացել անցնել մեքենայով, խնդրել է բացել ճանապարհը, որտեղ կայանած է եղել Եղիազարյանների մեքենան։ Եղիազարյանը ճանապարհ չի տվել, որից կռիվ եւ ծեծկռտուք է սկսվել, միացել են նաեւ նախկին համայնքապետի ծնողները։

Արմեն Եղիազարյանը վարչական ղեկավարի պաշտոնից ազատվել էր այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել՝ դատավորին կաշառք տալու մեղադրանքով։ Դրանից հետո նույն՝ վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է Եղիազարյանի եղբոր կինը, որը պաշտոնավարում է մինչ այսօր։ Արմեն Եղիազարյանը հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ղեկավարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ջրաշենի շտաբը։ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, դրա վերաբերյալ «Հրապարակ»-ին փոխանցեցին․

«Ջրաշենում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 167-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Կատարվում է նախաքննություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել

Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել Sun, 23 Aug 2026 19:30:23…

19 րոպե ago

Ավիավթար Խորվաթիայում․ կան զոհեր

Ավիավթար Խորվաթիայում․ կան զոհեր Sun, 23 Aug 2026 19:00:59 +0400 Ավիավթարը Խորվաթիայի Զադար քաղաքից 60…

49 րոպե ago

Պատերազմը կարող է ավարտվել ․ Զելենսկին տարեթիվ է նշել

Պատերազմը կարող է ավարտվել ․ Զելենսկին տարեթիվ է նշել Sun, 23 Aug 2026 18:45:52 +0400…

1 ժամ ago

«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև Sun, 23 Aug 2026 18:30:28 +0400…

1 ժամ ago

Զոհի կերպարը իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից

Զոհի կերպարը իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Sun, 23 Aug 2026 18:15:27 +0400 ԱԺ նախկին…

2 ժամ ago

Իրանն ասել է, թե որ երկրներին կհարվածի

Իրանն ասել է, թե որ երկրներին կհարվածի Sun, 23 Aug 2026 18:00:36 +0400 Իրանը հարվածներ…

2 ժամ ago