ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Thu, 09 Jul 2026 20:41:18 +0400


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով զբաղեցնում է ՔՊ ցուցակի 50-րդ համարը, հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է սպասվում Մասիս Մելքոնյանին․ Գալյանը չասաց` կա վարույթ թե ոչ

Ինչ է սպասվում Մասիս Մելքոնյանին․ Գալյանը չասաց` կա վարույթ թե ոչ Tue, 03 Nov 2026…

26 րոպե ago

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ Tue, 03 Nov 2026 13:45:01 +0400…

36 րոպե ago

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին Tue, 03 Nov 2026 13:44:15 +0400 Latest news…

37 րոպե ago

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին Tue, 03 Nov 2026 13:30:32 +0400…

50 րոպե ago

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը Tue, 03 Nov 2026 13:30:19 +0400 Նոյեմբերի…

51 րոպե ago

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին Tue, 03 Nov 2026 13:15:56 +0400…

1 ժամ ago