Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Fri, 10 Jul 2026 00:00:03 +0400


Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցություն է սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Report-ի թղթակցի հարցին առցանց պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքն արդեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար և նշել է, որ կցանկանար կրկնել այդ խոսքերը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք պաշտպանական ոլորտում համագործակցություն։

Եկեք չխորանանք մանրամասների մեջ, եթե հնարավոր է։ Բայց մենք բավականին արագ առաջընթաց ենք գրանցում երկու երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ համագործակցության մեջ։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս երկրների ղեկավարներին և ժողովուրդներին», – ասել է Ուկրաինայի առաջնորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել

«Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել…

12 րոպե ago

Փաստահավաք զեկույց․ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում

Փաստահավաք զեկույց․ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում Fri, 11 Sep 2026 11:09:57 +0400 Փաստահավաք զեկույցը (այսուհետ՝ զեկույց)…

18 րոպե ago

Ովքեր են այցելել Արցախ

Ովքեր են այցելել Արցախ Fri, 11 Sep 2026 11:07:11 +0400 Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ…

21 րոպե ago

Կհանդիպե՞ն

Կհանդիպե՞ն Fri, 11 Sep 2026 11:00:23 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

27 րոպե ago

Հասմիկ Գրիգորյանը ճանաչվել է լավագույնը Վիեննայում

Հասմիկ Գրիգորյանը ճանաչվել է լավագույնը Վիեննայում Fri, 11 Sep 2026 10:52:04 +0400 Օպերային արվեստի միջազգային…

36 րոպե ago

«Հրապարակ». Այդ ստուգումներին բանի տեղ մի դրեք, մարդիկ խոսելու թեմա են գտել` խոսում են

«Հրապարակ». Այդ ստուգումներին բանի տեղ մի դրեք, մարդիկ խոսելու թեմա են գտել` խոսում են Fri,…

42 րոպե ago