«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

Fri, 10 Jul 2026 08:10:15 +0400


Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են ընտրելու, եւ չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել: Իսկ առաջադրման վերջնաժամկետը նախօրեին էր։

Ըստ տեղեկությունների՝ առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանի մասին էլ են խոսում, թեպետ նա 2 օր առաջ համառորեն հերքեց, որ չի առաջադրվելու։ Ինքը՝ Քոչարյանը, օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարություններ արեց: Մոտավորապես հայտնեց, որ եթե այդ պաշտոնի թեկնածության հարցը լուծվի խմբակցությունում, ինքը կառաջադրվի։ Հայտնի է, որ հարցը խմբակցությունում չի որոշվելու, այլ՝ ՔՊ վարչությունում: Մտերիմների կարծիքով, Քոչարյանը չի առաջադրվել՝ համարելով, որ կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը, նախապատվությունը կտա կուսակցականներին, իսկ ինքն անկուսակցական է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանում Թուրքիայի քաղաքացուն սպառնում է ցմահ ազատազրկում

Վրաստանում Թուրքիայի քաղաքացուն սպառնում է ցմահ ազատազրկում Sat, 24 Oct 2026 15:30:23 +0400 Վրաստանի «Սարպի»…

6 րոպե ago

Դպրոցի տնօրեն է կալանավորվել

Դպրոցի տնօրեն է կալանավորվել Sat, 24 Oct 2026 15:15:33 +0400 Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե…

21 րոպե ago

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից Sat, 24 Oct 2026 15:00:19 +0400 Վլադիմիր Զելենսկին նշել…

36 րոպե ago

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին Sat, 24 Oct 2026 14:55:45 +0400…

40 րոպե ago

Ինչ է կատարվում Արենիում

Ինչ է կատարվում Արենիում Sat, 24 Oct 2026 14:50:29 +0400 «Հրապարակ»-ին են զանգել Արենի բնակավայրի…

46 րոպե ago

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Sat, 24 Oct 2026 14:30:27…

1 ժամ ago