«Հրապարակ». Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար

«Հրապարակ». Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար

Fri, 10 Jul 2026 08:45:30 +0400


ՔՊ-ում թեժ մարտեր են մղվում խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Չնայած վերնախավը պարտիզանական պահվածք է դրսեւորում՝ չգաղտնազերծելով, թե ովքեր եւ որ հանձնաժողովի նախագահի համար են իրենց թեկնածություններն առաջադրել, սակայն թիմում ոմանք տեղյակ են թեժ մարտերից։

Նախ հիշեցնենք, որ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ը, Դոնթի բանաձեւով, բաժին է հասնում ՔՊ-ին, 3-ը` «Ուժեղ Հայաստանին», իսկ «Հայաստան» դաշինքին հանձնաժողովի նախագահություն չի հասնում: Արդյո՞ք «ուժեղները», 2021-ին «Հայաստան»-ցիների օրինակով, մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն կզիջեն գործընկերներին, դեռ պարզ չէ։
Սակայն ՔՊ-ական մեր աղ­բյուր­ներն ասում են, որ իշխանությունը 3 հանձնաժողովներից մեկի նախագահությունը` որեւէ ազդեցիկ հանձնաժողովում, զիջի ընդդիմադիր գործընկերներին: Հնարավոր է դա լինի Ժոկոյի դստեր՝ Ծովինար Վարդանյանի ղեկավարած ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կամ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Երկրորդը, ըստ ամենայնի, կլինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը նախորդ խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի դաշինքը մեծահոգաբար զիջեց «Պատիվ ունեմ»-ին, եւ այն ղեկավարում էր Թագուհի Թովմասյանը, մինչեւ որ նրան զրկեցին նախագահի աթոռից եւ հանձնաժողովը հանձնեցին ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանին: Երրորդը գուցե լինի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը։

Գալով նրան, թե որ հանձնաժողովի նախագահի համար են թեժ մարտեր մղվում, մեր աղբյուրների փոխանցմամբ` կրթության, գիտության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պայքարում է երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը, որն իրեն գրեթե ԿԳՄՍ նախարար է երեւակայում եւ կարծում է՝ եթե իրեն նախարար չեն նշանակում, առնվազն պետք է գլխադասային հանձնաժողովը ղեկավարի: Նա վերջին տարիներին գրեթե անճանաչելի իմիջափոխվել է` հաղորդումներ ու փոթքաստներ է վարում։ Այս հանձնաժողովը ղեկավարում էր Սիսակ Գաբրիելյանը, որը, սակայն, այժմ անտեր ու անտանիք է մնացել, որովհետեւ ջերմ հարաբերություններ ուներ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ, որն այս խորհրդարանում չկա, ինչպես նաեւ` Ալեն Սիմոնյանի թիմից էր համարվում։ ՔՊ-ում վստահ են, որ նրան այս անգամ բախտը չի ժպտա, գուցե Թագուհուն կարգեն նախագահ։

Եվրաինտեգրման կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ են դիտարկում Մարիա Կարապետյանին, որը ցուցակում հետին հորիզոնականներն է զբաղեցնում, բայց եթե մի քանի տասնյակ մարդ տեղափոխվի գործադիր, հերթը նրան էլ կհասնի։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնին, ըստ մեր աղբյուրի, հավակնում են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանը: Իսկ Անդրանիկ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի առաջադրվելու։ Ըստ ամենայնի, ՔՊ վարչությունն այս պաշտոնում կընտրի Արմեն Խաչատրյանին, դրանով նաեւ կփակի նրա` գործադիր տեղափոխվելու եւ ՆԳ նախարար նշանակվելու հավակնությունները։

Գրեթե որոշված է, որ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը կշարունակի ղեկավարել Արուսյակ Ջուլհակյանը, նրան ԱԺ փոխնախագահի պաշտոնին չեն նշանակել հենց այս խոստումով: Ասել են` հանձնաժողովի ղեկավարի հարմար թեկնածու չունենք։ Խոսում են նաեւ, որ տարածքային, տնտեսական հանձնաժողովներն էլ, համապատասխանաբար, կշարունակեն ղեկավարել Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանը եւ Բաբկեն Թունյանը։ Արդեն գրել ենք, որ ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ պառլամենտական կառավարման համակարգում խորհրդարանականները զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից` անգամ հանձնաժողովների նախագահներին ՔՊ վարչությունը, այսինքն՝ Փաշինյանն է ընտրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արման Ծառուկյանը հաղթել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Արման Ծառուկյանը հաղթել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Sun, 12 Jul 2026 22:14:58…

12 րոպե ago

Անգլիայի հավաքականի դարպասապահը ռեկորդ է սահմանել

Անգլիայի հավաքականի դարպասապահը ռեկորդ է սահմանել Sun, 12 Jul 2026 22:00:25 +0400 Անգլիայի ֆուտբոլի հավաքականի…

26 րոպե ago

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Sun, 12 Jul 2026 21:45:02 +0400 ԱՄՆ-ի զինված ուժերը…

42 րոպե ago

Կապանում՝ սուրբ և անմահ պատարագով ու ջրոցիով․ ԲԼՈԳ

Կապանում՝ սուրբ և անմահ պատարագով ու ջրոցիով․ ԲԼՈԳ Sun, 12 Jul 2026 21:30:44 +0400 Latest…

56 րոպե ago

Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. Զելենսկի

Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. Զելենսկի Sun, 12 Jul 2026 21:15:17 +0400 Ուկրաինան փոխում…

1 ժամ ago

Էս նեղլիկ փողոցներն են Կոնդի ինքնությունը, հիմա ո՞նց են անելու, որ պահպանվեն. Վիկտոր Մնացականյան

Էս նեղլիկ փողոցներն են Կոնդի ինքնությունը, հիմա ո՞նց են անելու, որ պահպանվեն. Վիկտոր Մնացականյան Sun,…

1 ժամ ago