«Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել

«Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել

Fri, 10 Jul 2026 10:25:51 +0400


Հայաստանից դեպի Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների արտահանման սահմանափակումների պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են վերանայել իրենց արտահանման ուղղությունները եւ նոր շուկաներ որոնել։ Սակայն նոր շուկա մուտք գործելը ենթադրում է ոչ միայն նոր գործընկերներ գտնել, այլեւ տվյալ երկրի պահանջներին համապատասխանեցում։ Դա ներառում է արտադրանքի համապատասխանեցում գործող տեխնիկական եւ որակի չափանիշներին, անհրաժեշտ ֆիտոսանիտարական եւ սերտիֆիկացման պահանջների կատարում, պատշաճ փաստաթղթավորման ապահովում, ինչպես նաեւ՝ թիրախային շուկայի պահանջներին համապատասխան առեւտրային եւ մարքեթինգային առաջարկի մշակում։ Այս պահանջները եթե չկատարվեն, արտահանվող խմբաքանակը չի ընդունվի ներմուծող երկրի կողմից, կվերադարձվի կամ կենթարկվի ոչնչացման։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին դեպի այլ շուկաներ արտահանվող ինչ բեռներ են հետ վերադարձվել, կամ եղե՞լ է դեպք, որ ընդունող երկրները տեղում ոչնչացման ցուցում տան։ Միաժամանակ խնդրեցինք տեղեկություն տրամադրել, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ինչ բեռների արտահանում կամ ներմուծում է Հայաստան արգելվել։

Ի պատասխան, ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ հունիսին արգելվել է ՀՀ ներմուծել հետեւյալ բեռները՝ Իրանից 14 600 կգ թարմ պղպեղ, կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով պայմանավորված, 900 կգ լոլիկ, քանի որ պարունակել են լոլիկի ցեցի թրթուրներ, Թուրքիայից` 26 857 կգ թարմ դեղձ, 13 730 կգ թարմ նեկտարին` կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով, եւս 7 600 կգ թարմ նեկտարին՝ կրկին նույն ցուցանիշով, ինչպես նաեւ՝ կալիֆոռնիական վահանակիրի առկայությամբ, 90 կգ թարմ սալոր՝ կարանտին համարվող կալիֆոռնիական վահանակիր ցուցանիշով։ Վրաստանից՝ 17 000 կգ թարմ նեկտարին` կրկին կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով։ Իրանից 9070 կգ քաղցրահամ գունավոր բուլղարական պղպեղ՝ կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիպսի կենդանի առանձնյակներ ցուցանիշով, կալիֆոռնիական վահանակիր, 145 կգ թարմ կանաչ սալորի մուտքն է արգելվել՝ կարանտին համարվող կալիֆոռնիան վահանակիր ցուցանիշով։

Իսկ ՀՀ-ից արգելվել է արտահանել թարմ թութ՝ 13 341 կգ, պղպեղ՝ 34 563 կգ, թարմ պղպեղ՝ 14 032 կգ, գունավոր բուլղարական պղպեղ՝ 13 250 կգ, թարմ կտրած հերբերա՝ 132 կգ, թարմ կտրած մեխակ՝ 40 000 կգ, թարմ կտրած ալստրոմերիա՝ 303 կգ, թարմ կտրած լիզիանթուս՝ 356 կգ։ Բոլոր դեպքերում պատճառը կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակների ցուցանիշն է։

ՍԱՏՄ-ից հայտնեցին նաեւ, որ ոչնչացնելու կամ վերադարձնելու որոշումը կայացվում է տնտեսվարողի կողմից: Տեղում, այսինքն՝ սահմանին, ոչինչ չի կարող ոչնչացվել, սակայն ՍԱՏՄ-ն չունի առանձին ցուցանիշներ, թե որ երկրից ինչ է վերադարձվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կպաշտպանի՞ ՆԱՏՕ-ն Թուրքիային, եթե վերջինս պատերազմի Իսրայելի դեմ

Կպաշտպանի՞ ՆԱՏՕ-ն Թուրքիային, եթե վերջինս պատերազմի Իսրայելի դեմ Fri, 10 Jul 2026 11:30:35 +0400 ՆԱՏՕ-ի…

10 րոպե ago

Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այս թեման

Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այս թեման Fri, 10 Jul 2026 11:19:54 +0400 Ալիևի փաստաբանի…

21 րոպե ago

Ինչի՞ է սպասում ընդդիմությունը

Ինչի՞ է սպասում ընդդիմությունը Fri, 10 Jul 2026 11:17:34 +0400 Հիմա շատերն են ընդդիմությանը քննադատում.…

23 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռուսաստան՝ փառատոնի

«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռուսաստան՝ փառատոնի Fri, 10 Jul 2026 11:15:10 +0400 Հայաստանից…

26 րոպե ago

Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից

Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից Fri, 10 Jul 2026 11:00:35 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին…

40 րոպե ago

Գյուղացիների արտադրանքը 800 միլիոն դոլար էր, հիմա ինքը ինչ է անելու

Գյուղացիների արտադրանքը 800 միլիոն դոլար էր, հիմա ինքը ինչ է անելու Fri, 10 Jul 2026…

40 րոպե ago