Ողբերգական դեպք՝ Նոյեմբերյանում

Ողբերգական դեպք՝ Նոյեմբերյանում

Fri, 10 Jul 2026 15:25:20 +0400


Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը և համայնքապետարանի ողջ աշխատակազմը խոր վշտով ցավակցում են մեր համայնքի երիտասարդ բնակչի անժամանակ ու ողբերգական մահվան կապակցությամբ։
Այս անչափ ծանր պահին մեր անկեղծ զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի ծնողներին, ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ կորուստը։

Երիտասարդ կյանքի վաղաժամ ընդհատումը անդառնալի ցավ է ողջ համայնքի համար։ Աղոթում ենք հանգուցյալի հոգու խաղաղության համար, իսկ հարազատներին մաղթում ուժ ու տոկունություն՝ այս ծանր հարվածը կրելու համար։

Տեղեկացնում ենք, որ Կողբ բնակավայրում նախապես պլանավորված Վարդավառի ավանդական միջոցառման շրջանակներում բազմաթիվ հյուրեր և պատվիրակություններ արդեն իսկ ժամանել են համայնք, ինչի պատճառով տեխնիկապես հնարավոր չէ ամբողջությամբ չեղարկել տոնակատարությունը։

Հայցում ենք հանգուցյալի ընտանիքի, հարազատների և մեր բոլոր համաքաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը։ Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում այս անդառնալի կորստի համար։

Նոյեմբերյանի համայնքապետարան

Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ հուլիսի 9-ին, ժամը մոտավորապես 17․ 30-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում մի երիտասարդ ցանկացել է Ոսկեպար գետում լողանալ:

Նա բարձունքից գետն է ցատկել եւ ժայռին բախվել` գլխի վնասվածք ստանալով: 21-ամյա երիտասարդի վնասվածքը մահացու է եղել։ Նա Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի բնակիչ է։ Երիտասարդը մեկ տարի առաջ էր վերադարձել պարտադիր զինծառայությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

35 րոպե ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

50 րոպե ago

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

1 ժամ ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

1 ժամ ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

2 ժամ ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

2 ժամ ago