Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել

Fri, 10 Jul 2026 16:00:18 +0400


Ռուսական զորքերը փորձեցին լայնածավալ հարձակում սկսել, սակայն չկարողացան հասնել իրենց նպատակներից որևէ մեկին։ Ընդ որում, Ռուսաստանը գրեթե 2-1 հարաբերակցությամբ գերազանցություն ուներ անձնակազմի և տեխնիկայի առումով։ Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 10-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս։

«Նախկինում ռուսական բանակը ակտիվ հարձակողական գործողություններ էր իրականացնում 13 օպերատիվ հատվածներում, իսկ այժմ մնացել է առավելագույնը վեց կամ յոթ նման հատված», – ընդգծել է նա։

Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինացի մարտիկները շարունակում են իրենց պաշտպանական գործողությունները, իսկ որոշ հատվածներում նրանք ակտիվ գործողություններ են իրականացնում և պահպանում են օպերատիվ նախաձեռնությունը։

Ներկայում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի, ուկրաինական և ռուսական զորքերի հարձակողական գործողությունների հարաբերակցությունը մոտավորապես 40-ը 60-ի է։

«Հենց Պաշտպանության ուժերի 2026 թվականի առաջին կեսին ակտիվ գործողությունների շնորհիվ է, որ ռուսական զորքերի առաջխաղացման տեմպը կրճատվել է ավելի քան կիսով չափ», – հայտարարել է Սիրսկին։

Նա նաև նշել է, որ ռուս զինվորների սպանված և վիրավորվածների միջին ամսական կորուստը կազմում է մոտավորապես 32,000: Սիրսկին ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը իրականացնում են ռուսական բանակի դեմ հյուծման ռազմավարություն: Նրա խոսքով՝ երկու կողմերի առաջխաղացման տեմպերը գործնականում մոտեցել են հավասարությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

23 րոպե ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

27 րոպե ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

57 րոպե ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

1 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

1 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

2 ժամ ago