Սպանել են ՆԳՆ նախկին փոխնախարարին․ ի՞նչ են հայտնել անգլիացի իրավապահները

Սպանել են ՆԳՆ նախկին փոխնախարարին․ ի՞նչ են հայտնել անգլիացի իրավապահները

Sat, 11 Jul 2026 10:30:46 +0400


Sky News-ի փոխանցմամբ՝ Անգլիայում մահացած են գտել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախկին անդամ և ներքին գործերի նախարարի՝ բանտերի հարցերով նախկին տեղակալ 78-ամյա Էն Վիդեկոմբին։

Տեղի ոստիկանությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։

Իրավապահները հայտնել են, որ երեկ տեղական ժամանակով կեսօրին մոտ Վիդեկոմբի տուն են եկել, որտեղ հայտնաբերել են նրա մարմինը՝ լուրջ վնասվածքներով։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ Վիդեկոմբի սպանության կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա մի տղամարդ։ «Կասկածյալը սպիտակամորթ բրիտանացի քաղաքացի է, մնում է ոստիկանության կալանքի տակ, և հետաքննությունը շարունակվում է»։ Ոստիկանությունը որևէ մանրամասներ չի տրամադրել կասկածյալի կամ նրա դրդապատճառների մասին։

Վիդեկոմբը հայտնի էր իր պահպանողական հայացքներով, մասնավորապես՝ ընտանեկան հարցերի, ներգաղթի և եվրոպական ինտեգրման հարցերում։ 2019-ից 2020 թվականներին նա եղել է Եվրախորհրդարանի անդամ Brexit կուսակցության կողմից։ 2023 թվականին նա միացել է Reform UK կուսակցությանը, որտեղ դարձել է քաղաքական այդ ուժի խոսնակը ներգաղթի և արդարադատության հարցերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստին

Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստին Mon, 03 Aug 2026 12:00:44 +0400 Ուկրաինայի զինված ուժերը…

11 րոպե ago

Եթե բռնաճնշում չկա, ինչու էի ես 2 ամիս կալանքի տակ

Եթե բռնաճնշում չկա, ինչու էի ես 2 ամիս կալանքի տակ Mon, 03 Aug 2026 11:58:12…

13 րոպե ago

9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք

9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Mon, 03 Aug 2026 11:45:29…

26 րոպե ago

Ում է «սրտիկ» ցույց տվել ԱԺ նախագահի թեկնածուն

Ում է «սրտիկ» ցույց տվել ԱԺ նախագահի թեկնածուն Mon, 03 Aug 2026 11:44:26 +0400 Գրել…

27 րոպե ago

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով Mon, 03 Aug 2026 11:38:25 +0400…

33 րոպե ago

2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Mon, 03 Aug 2026…

36 րոպե ago