«Հրապարակ»․ Լռության գինը՝ ամսական 1,5 մլն դրամ

«Հրապարակ»․ Լռության գինը՝ ամսական 1,5 մլն դրամ

Sat, 11 Jul 2026 11:45:11 +0400


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պաշտոնավարման շուրջ շարունակվում են դժգոհությունները՝ հանրային հնչեղություն ստացած մի շարք դեպքերում լռելու, ուշ արձագանքելու կամ միայն հանրային ճնշումից հետո արձագանքելու համար: Իսկ ՄԻՊ հրապարակային հայտարարությունները հաճախ վերացական են՝ բովանդակային հստակ գնահատականներից զերծ։ Այս ֆոնին ուշադրության արժանի է Անահիտ Մանասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը, որը փաստում է միլիոնավոր դրամների հասնող եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի մասին։ Մանասյանը հայտարարագրել է 2 բնակարան, որոնք գտնվում են Երեւանում, «Ֆորդ» մակնիշի մարդատար մեքենա, որոնք ձեռք է բերել մինչ պաշտոնավարումը, իսկ նախորդ տարվա ընթացքում «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ կառուցապատող ընկերության հետ 31 մլն 292 հազար դրամի պայմանագիր է կնքել, թեեւ հայտարարագրում հստակեցված չէ, բայց, հավանաբար, խոսքը հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու մասին է։ Մանասյանը նախորդ տարեվերջին ունեցել է 10 հազար դոլար, 9 հազար 621 դոլար եւ 11 մլն 890 հազար դրամ ավանդ։

Նրա բանկային հաշիվներին եղել են 32 մլն 138 հազար դրամ, 33 հազար 184 եվրո եւ 96 դոլար։ Կանխիկ ունեցել է 200 հազար դրամ, 2 հազար 927 եվրո եւ 6 հազար 680 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 20 մլն 57 հազար դրամ, որից 17 մլն 611 հազար դրամը՝ ՄԻՊ-ից, որպես աշխատավարձ, 1 մլն 291 հազար դրամը՝ ԵՊՀ-ից՝ որպես աշխատավարձ, իսկ մնացած գումարը բանկային ավանդներից ստացած եկամուտներն են։ Փաստացի, ամեն ամիս Մանասյանը մարդկանց իրավունքների պաշտպանության համար, այսինքն՝ տվյալ դեպքում ոչնչի համար ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից ստանում է գրեթե 1.5 մլն դրամ (1 մլն 468 հազար դրամ) աշխատավարձ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վեճ` սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև

Վեճ` սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև Tue, 13 Oct 2026 10:04:21 +0400 Latest news from…

13 րոպե ago

Կիևում սարսափելի վիճակ է․ զոհեր, ավերածություններ

Կիևում սարսափելի վիճակ է․ զոհեր, ավերածություններ Tue, 13 Oct 2026 10:00:52 +0400 Կիևի Դարնիցկի շրջանի…

17 րոպե ago

Կռիվ` թաղապետի եւ քաղաքացիների միջև

Կռիվ` թաղապետի եւ քաղաքացիների միջև Tue, 13 Oct 2026 09:48:18 +0400 Latest news from Հրապարակ…

29 րոպե ago

«Հրապարակ». Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը

«Հրապարակ». Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը Tue, 13 Oct 2026 09:45:33 +0400 Մեկ…

32 րոպե ago

#Ուղիղ․ Քանդում են քաղաքացիների կառույցները. լարված իրավիճակ

#Ուղիղ․ Քանդում են քաղաքացիների կառույցները. լարված իրավիճակ Tue, 13 Oct 2026 09:38:16 +0400 Latest news…

39 րոպե ago

Զելենսկի – Թրամփ «պատերազմը» շարունակվում է

Զելենսկի - Թրամփ «պատերազմը» շարունակվում է Tue, 13 Oct 2026 09:30:11 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

47 րոպե ago