Մոր համար որդին միշտ երեխա է մնում

Մոր համար որդին միշտ երեխա է մնում

Sat, 11 Jul 2026 15:45:24 +0400


Ռոզա Ծառուկյանի հրապարակային խոսքերն իր որդու՝ Գագիկ Ծառուկյանի մասին, միշտ եղել են զուսպ, լուռ հպարտությամբ և անսահման մայրական ջերմությամբ լի։ Երբ լրագրողները նրան հարցրել են որդու հաջողությունների մասին, նա պատասխանել է, որ չի ցանկանում խոսել որդու փոխարեն․ «Որդուս մասին ինձ ոչ մի հարց մի տվեք։ Ես իմ որդու մասին ոչինչ չեմ ասելու, հարցրեք հանրությանը»։

Այդ մի քանի բառերի մեջ կարծես մի ամբողջ մայրական աշխարհ կա։ Նա նախ և առաջ մայր է։ Երբեք չի փորձել թվարկել որդու ձեռքբերումները, բարձրաձայնել նրա արած գործերի մասին։ Պարզապես մնացել է մոր դիրքում՝ վստահ լինելով, որ որդու ճանապարհի, նրա աշխատանքի ու պայքարի մասին պետք է խոսեն մարդիկ։

Ռոզա մայրիկի լռության մեջ զգացվում էր մի ամբողջ պատմություն՝ տարիների հոգատարություն, անքուն սպասումներ, մայրական աղոթքներ և անսահման հպարտություն։ Որովհետև մոր համար որդին նախ և առաջ իր երեխան է, ոչ թե պաշտոն, անուն կամ ճանաչում։ Նա երբեք չի շտապել՝ պատմել որդու մեծ գործերի, հաջողությունների կամ հանրային ճանաչման մասին։ Նրա համար Գագիկը նախ այն փոքրիկ տղան էր, որին ինքը մեծացրել էր՝ սովորեցնելով աշխատել, չվախենալ դժվարություններից և ամենակարևորը՝ մարդ մնալ ցանկացած իրավիճակում։ «Մոր համար որդին միշտ երեխա է մնում»։

Երբ որդուդ տեսնում ես դժվարության մեջ, մոր սիրտը չի կարող անտարբեր մնալ, որովհետև որդին նրա համար ոչ թե հանրային դեմք է, ոչ թե մեծ անուն, այլ այն նույն երեխան է, որին տարիներ առաջ գրկել է, դաստիարակել և իր սրտով պաշտպանել։

Այն ծանր պահերը, որոնք հանրության կողմից ընկալվեցին որպես ցավալի, անհամաչափ և նվաստացուցիչ իրավիճակ, մոր համար առավել ծանր են։ Որովհետև ամենամեծ ցավն այն է, երբ մայրը տեսնում է իր զավակին վիրավորված կամ արժանապատվությանը դիպչող իրավիճակում։ Այդ ցավը չի արտահայտվում բարձր խոսքերով, այն ապրում է սրտի խորքում։

Այսօր «Հրապարակ»-ից տեղեկացա, որ Ռոզա մայրիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Դժվար է չմտածել, որ մոր սիրտը կարող էր ծանր տանել որդու շուրջ ստեղծված այս լարված ու ցավալի իրավիճակները։ Երբ զավակիդ ցավն անցնում է քո սրտով, նույնիսկ ամենաուժեղ մայրը ներսում ծանր ապրումներ է ունենում։

Ռոզա մայրիկը հայ մոր տիպիկ կերպարն է՝ լուռ, համբերատար և արժանապատիվ։ Նա իր ցավը չի դարձնի աղմուկ, իր վիշտը չի վերածի բողոքի։ Նա այն մայրն է, որը լռության մեջ կտանի իր ցավը, և կօրհնի իր զավակի համար։ Անգամ ցավի մեջ նա վեհ է։ Նրա ուժը հենց այդ լռության, համբերության և անսահման մայրական սիրո մեջ է։ Հազարավոր մարդկանց բարեմաղթանքներն ու օրհնանքները թող ուժ տան Ռոզա մայրիկին՝ հաղթահարելու այս դժվար շրջանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին առաջիկա շաբաթում

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին առաջիկա շաբաթում Sun, 23 Aug 2026 20:00:17 +0400 Խոյ Այս…

9 րոպե ago

Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել Sun, 23 Aug 2026 19:45:37 +0400 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի…

23 րոպե ago

Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել

Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել Sun, 23 Aug 2026 19:30:23…

39 րոպե ago

Ավիավթար Խորվաթիայում․ կան զոհեր

Ավիավթար Խորվաթիայում․ կան զոհեր Sun, 23 Aug 2026 19:00:59 +0400 Ավիավթարը Խորվաթիայի Զադար քաղաքից 60…

1 ժամ ago

Պատերազմը կարող է ավարտվել ․ Զելենսկին տարեթիվ է նշել

Պատերազմը կարող է ավարտվել ․ Զելենսկին տարեթիվ է նշել Sun, 23 Aug 2026 18:45:52 +0400…

1 ժամ ago

«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև Sun, 23 Aug 2026 18:30:28 +0400…

2 ժամ ago