Օլամաեինները հանդես են եկել Գ․ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով

Sat, 11 Jul 2026 17:49:36 +0400

Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ, որը, ի դեպ, երկար տարիներ եղել է Արման Օլամաեինի հոր մտերիմ ընկերը։

Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։
Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը։

Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։ Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։

Ձեզ են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակը և դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը։ Այս փաստաթղթերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս սեփական գնահատականը տալ ներկայացված իրողություններին։

Փաստաթղթերի բովանդակությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դատական ակտերին։

Գրել է Էմին Խաչատրյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարոն Ռուբինյան, վստահություն չեք ներշնչում, ճիշտն ասած, հավատ էլ չեք ներշնչում

Պարոն Ռուբինյան, վստահություն չեք ներշնչում, ճիշտն ասած, հավատ էլ չեք ներշնչում Sun, 02 Aug 2026…

10 րոպե ago

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու Sun,…

25 րոպե ago

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել Sun, 02 Aug 2026 16:30:23 +0400 Օգոստոսի 2-ին՝ ժամը…

40 րոպե ago

Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին

Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման…

55 րոպե ago

Այս իրավիճակից մենք դուրս ենք գալու․ Վարդևանյան

Այս իրավիճակից մենք դուրս ենք գալու․ Վարդևանյան Sun, 02 Aug 2026 16:00:15 +0400 Latest news…

1 ժամ ago

Այս պառլամենտը լեգիտիմ չէ, քանի որ ՀՀ քաղաքացու քվեով ձևավորված չէ. Մանուկյան

Այս պառլամենտը լեգիտիմ չէ, քանի որ ՀՀ քաղաքացու քվեով ձևավորված չէ. Մանուկյան Sun, 02 Aug…

1 ժամ ago