Այսօր Վարդավառ է

Այսօր Վարդավառ է

Sun, 12 Jul 2026 10:16:24 +0400


Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի՝ վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով՝ երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…(«Սոնա յար» Կոմիտաս)

Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աջակցում ենք պրն Ծառուկյանին. նրա կողքին ենք

Աջակցում ենք պրն Ծառուկյանին. նրա կողքին ենք Mon, 13 Jul 2026 13:09:34 +0400 «Երևանի Արարատ…

8 րոպե ago

Ադրբեջանը դուրս է գալիս

Ադրբեջանը դուրս է գալիս Mon, 13 Jul 2026 13:00:18 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել…

17 րոպե ago

Ինչու են Իրանից մոտոցիկլետներով եկել Երևան. ովքեր են նրանք

Ինչու են Իրանից մոտոցիկլետներով եկել Երևան. ովքեր են նրանք Mon, 13 Jul 2026 12:45:02 +0400…

33 րոպե ago

Մարդիկ հավաքվում են. «Մուլտի սթոունի» աշխատակիցների ակցիան

Մարդիկ հավաքվում են. «Մուլտի սթոունի» աշխատակիցների ակցիան Mon, 13 Jul 2026 12:40:45 +0400 Գագիկ Ծառուկյանին…

37 րոպե ago

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» աշխատողները ոտքի են կանգնել

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» աշխատողները ոտքի են կանգնել Mon, 13 Jul 2026 12:32:53 +0400 Իրավապահ…

45 րոպե ago

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան կրկին հարձակվել է Մոսկվայի վրա

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան կրկին հարձակվել է Մոսկվայի վրա Mon, 13 Jul 2026 12:30:59…

47 րոպե ago