Այսօր Վարդավառ է

Այսօր Վարդավառ է

Sun, 12 Jul 2026 10:16:24 +0400


Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի՝ վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով՝ երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…(«Սոնա յար» Կոմիտաս)

Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մրցաշարի ընթացքում երկու մոտոցիկլիստ է զոհվել

Մրցաշարի ընթացքում երկու մոտոցիկլիստ է զոհվել Mon, 13 Jul 2026 18:30:25 +0400 Չեխական Բրնոյում Alpe…

10 րոպե ago

Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ

Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ Mon, 13…

25 րոպե ago

«Փողով գրողը» արյանս մեջ չկա․ Սոֆյա Հովսեփյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

«Փողով գրողը» արյանս մեջ չկա․ Սոֆյա Հովսեփյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Mon, 13 Jul…

37 րոպե ago

Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաները հանել են

Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաները հանել են Mon, 13 Jul 2026 18:00:54 +0400 Եվրամիությունը հանել է…

40 րոպե ago

Ռոմիկ Մխիթարյանը նոր պաշտոն է ստացել

Ռոմիկ Մխիթարյանը նոր պաշտոն է ստացել Mon, 13 Jul 2026 17:45:27 +0400 Երևանի Շենգավիթ վարչական…

55 րոպե ago

Սևանա լճի մակարդակը հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է

Սևանա լճի մակարդակը հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է Mon, 13 Jul 2026 17:37:39 +0400…

1 ժամ ago