Չմտածեք, 10 դրամանոցը քանի կա, ամեն հարց լուծելի է

Չմտածեք, 10 դրամանոցը քանի կա, ամեն հարց լուծելի է

Sun, 12 Jul 2026 16:30:01 +0400


Երեկ առավոտ բարի լույսի հետ ստացա առաջին զանգը.

— «Սոֆ, էդ Նիկոլը քեզ դատի՞ է տվել»։

Սկզբում մտածեցի՝ խառնել են իրար, քանի որ օրեր առաջ հրապարակել էի, որ դատարան հայց եմ ներկայացնում «Ընդդիմության բոլոր ընտրողները ընտրակաշառք են վերցրել» հայտարարության վերաբերյալ։

Բայց պարզվեց՝ ոչ։

Պարզվեց՝ ինքն արդեն հայց է ներկայացրել իմ դեմ

Ու սկսվեցին զանգերն ու նամակները՝ մեկը մյուսին հերթ չտալով, ու որոշեցի մի քիչ խոսել այն մասին, թե ինչու՞ ես…

Հավանաբար շատ բան եք մոռացել կամ անտեսել, ինչպես միշտ…

Շուրջ 15 տարի է, ինչ պարբերաբար շատ տարբեր մարդկանց կողմից զանգեր եմ ստանում, և հարցերը գրեթե նույնն են.

«Լավ, քեզ պե՞տք է», «Լավ, ինչո՞ւ դու», «Քո համար ապրի», «Չե՞ս վախենում, բա որ բռնեն», «Ոչ մեկին հետաքրքիր չի, մենակ դու ես…»։

Փառք Աստծո, մենակ երբեք չեմ եղել։

Բայց…

Իսկ ո՞վ, դո՞ւ… Երանի՜…

«Վախենում եմ», ոչ թե բռնվելուց, այլ «հայի» կողմից բռնվելուց։

Երբ պատերազմն ավարտվեց, հատուկենտ պատգամավոր էին ռիսկ անում ոտք դնել Արցախ։ Ես այնտեղ էի։ Վախենում էին գալ, իսկ ես ժամանակ չունեի վախենալու, որովհետև հարյուրավոր ծնողներ մղկտալով իրենց տղաների դիակներին էին սպասում, հազար դուռ էին թակում, մեքենա էին փնտրում։ Անգամ մտածելու ժամանակ չունեի, ուր մնաց՝ վախենայի։

Արցախցին իր մի թիզ հողն էր ուզում փրկել, որ «սահմանազատեն» ու չտանեն։ Մի ոտքս մի գյուղում էր, մյուսս՝ մյուսում, որ մի բան անեմ, խնդիրը բարձրաձայնեմ, կանխեմ։ Իսկ դուք հարցնում էիք.

«Քեզ պե՞տք է…»

Իմ «ես»-ին՝ ոչ։ Իսկ մեր «մե՞նք»-ին… վստահ՝ այո՛։

Հա՛, երբ Արցախի մի մասը հանձնվեց, էլի ես գնացի այնտեղ ապրելու։ Էլի շատերդ ինձ հարց տվեցիք.«Բա քեզ պե՞տք էր», «Բա դու կարող էիր չմնալ…»։

Գիտեմ։

Իսկ ո՞վ, եթե ոչ ես։ Դո՞ւ…

Երբ շրջափակում էր, քչերն էին որպիսությունս հարցնում։ Շատերդ, փոխարենը, բարոյախրատական դասեր էիք տալիս.

«Էդ վիճակում ինչո՞ւ ես մնացել, քեզ պե՞տք է»։

Իմ «ես»-ին՝ ոչ։ Բայց արցախցուն շատ էր պետք։ Չեք հասկանա, որքան էլ նկարագրեմ։

Սահմանամերձում կրակոց էր՝ հաջորդ պահին ոտքս այնտեղ էր։

«Ինչո՞ւ դու, Սոֆյա»։ Բա ո՞վ։

Այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը՞…

Մի՛ ծիծաղեցրեք…

Էէէէէ… Որքա՞ն թվեմ։

15 տարի անդադար, առանց ժամ ու պատարագ։Հիմա ի՞նչ է փոխվել։ Լա՞վ է ամեն ինչ։Ոչ մի խնդիր չկա՞։Ազգով փթթո՞ւմ ենք։

Տարբերությունը մեկն է՝ հիմա չկա նսխկինը, բայց կա ՆԵՌ-ը… Պայքարն այսօր ավելի դաժան ճանապարհ ունի։

Հիմա էնպես եք խառնվել իրար. «Վաաա՜յ, Նիկոլը դատի է տվել»։Է հա՛։

Բա ինձ պիտի դատի տար, բա ո՞ւմ։

Ձե՞զ… Քե՞զ… Ո՞ւմ…

Չմտածեք, 10 դրամանոցները քանի կա, ամեն հարց լուծելի է․․․

Սոֆյա Հովսեփյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հրկիզել են Կրթության նախարարության շենքը

Հրկիզել են Կրթության նախարարության շենքը Thu, 15 Oct 2026 22:30:50 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի…

21 րոպե ago

2PAC-ի գործով մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման

2PAC-ի գործով մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման Thu, 15 Oct 2026 22:23:15 +0400 Ավազակախմբի նախկին…

29 րոպե ago

«Կատաստրոֆիկ անհեթեթություն». երկրպագուները խիստ քննադատել են նոր «Նարնիա» ֆիլմի թրեյլերը

«Կատաստրոֆիկ անհեթեթություն». երկրպագուները խիստ քննադատել են նոր «Նարնիա» ֆիլմի թրեյլերը Thu, 15 Oct 2026 22:15:20…

36 րոպե ago

Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը

Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Thu, 15 Oct 2026 22:12:35 +0400…

39 րոպե ago

Մինչեւ տարեվերջ բանակին կտրամադրեն հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ

Մինչեւ տարեվերջ բանակին կտրամադրեն հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ Thu, 15 Oct 2026 22:00:12 +0400 Պենտագոնի ղեկավար…

52 րոպե ago

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել Thu, 15 Oct 2026 21:45:56…

1 ժամ ago