Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ

Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ

Sun, 12 Jul 2026 17:45:55 +0400


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 20-ին ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 7-րդ փողոցի և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 3-րդ, 4-րդ փողոցների և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 21:00-ն նախատեսված պլանային աշխատանքների իրականացման ժամկետը եղանակային պայմանների պատճառով փոխվել է։ Նշված աշխատանքները կիրականացվեն հուլիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 17-ը ժամը 21:00-ն, ինչի պատճառով կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Աջափնյակ վարչական շրջանի Ա․ Միկոյան փողոցի թիվ 2/2, 2/3, 4/3 բազմաբնակարան շենքերի, թիվ 64 բնակելի համալիրի մասնաշենքերի, Հալաբյան փողոցի թիվ 48 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «ԷԼՍԻ ՍՏԻԼ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի, «ԳԱԶ ԸՆԴ ԳՈՈՒ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 1-ից մինչև 10-րդ փողոցների, ինչպես նաև «Ֆիզիկայի» թաղամասի («Ֆիզգորոդոկ») գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, ինչպես նաև Թաթուլ, Ակունք, Մաստարա, Դաշտադեմ, Արագածավան, Արտենի, Եղնիկ, Կաթնաղբյուր, Շղարշիկ, Իրինդ, Աշնակ, Դավթաշեն բնակավայրերի գազասպառողների, «ԱՐՍՈՒՐ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ-ի, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի, «Լևադան» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների և ձեռնարկությունների գազամատակարարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ՝ մեկ այլ պատգամավորի քեռակինը

Եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ՝ մեկ այլ պատգամավորի քեռակինը Tue,…

12 րոպե ago

«Արարատ-Արմենիան» հաղթեց Երևանում. Չեմպիոնների լիգա

«Արարատ-Արմենիան» հաղթեց Երևանում. Չեմպիոնների լիգա Tue, 04 Aug 2026 22:03:40 +0400 Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի…

24 րոպե ago

Աշխարհում քանի մարդ է օգտվում ChatGPT-ից

Աշխարհում քանի մարդ է օգտվում ChatGPT-ից Tue, 04 Aug 2026 22:00:59 +0400 Ամերիկյան OpenAI ընկերությունը…

26 րոպե ago

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է․ Աբովյան

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է․ Աբովյան Tue, 04 Aug…

42 րոպե ago

Պետությունը ենթարկվել է հաքերային հարձակման

Պետությունը ենթարկվել է հաքերային հարձակման Tue, 04 Aug 2026 21:30:45 +0400 Եվրոպայում գտնվող Լիխտեյնշտեյնի իշխանություն…

56 րոպե ago

Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն

Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Tue, 04 Aug 2026 21:15:24 +0400…

1 ժամ ago