Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է ծեծկռտուքի
Mon, 13 Jul 2026 15:43:46 +0400
«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում։ Ականատեսների պատմելով` մի խումբ երիտասարդներ շենքերից մեկի տանիքում կառուցված զրուցարանում կեսգիշերից հետո հավաքվել են, նախ լսվել է նրանց բարձր զրույցի, ծիծաղի ձայները, սակայն ժամը 02։00-ի սահմաններում զրույցն ու ծիծաղը վեճի, ապա ծեծկռտուքի են վերածվել։ Նրանց խոսքով, լսվել են նաև կրակոցների ձայներ։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՆԳՆ ոստիկանությունից, սակայն մեր հարցին ի պատասխան լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանություն նման ահազանգ կամ հաղորդում չի ստացվել։