Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է

Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է

Mon, 13 Jul 2026 20:00:28 +0400


Հոլիվուդյան հայտնի դերասան Չարլի Շինի եւ նրա նախկին կնոջ՝ Բրուք Մյուլերի միջեւ եղած բազմամյա դատական վեճը, կապված ալիմենտների չվճարելու հետ կապված պարտքերի հետ, պաշտոնապես ավարտվել է։ Դատարանը հաստատել է հաշտության համաձայնագիրը, որով Շինը պարտավորվում է վճարել Մյուլերին կես միլիոն դոլար։«E! Online» պարբերականի համաձայն, Մյուլերը հայտարարել է, որ նախկին ամուսինը խախտել է վճարման գրաֆիկի պայմանավորվածությունը, ըստ որի՝ ամեն ամիս 55 հազար դոլար պետք է վճարեր։

Խախտման սկիզբը, ըստ նրա, եղել է 2011 թվականի հուլիսից։ Շինն էլ իր հերթին հայտարարել է, որ պարտք չունի, քանի որ նշված շրջանում գրեթե ամբողջապես ինքն է հոգացել երկվորյակ որդիների՝ Բոբի եւ Մաքսի ծախսրը։ Ձեռք բերված համաձայնության համաձայն, դերասանը նախկին կնոջը երկու հավասար մասերով վճարելու է 500 հազար դոլար։ Դա ծածկելու է 2011-26 թթ ունեցած պարտքը։ Բացի այդ, դերասանը նաեւ 60 հազար դոլար է վճարելու՝ Մյուլերի դատական ծախսերի դիմաց։ Նախկին ամուսիններից յուրաքանչյուրը պահպանում է երկվորյակ որդիների օրինական խնամակալի կարգավիճակը, սակայն երեխաները պետք է ապրեն հայրական տանը։ Նշենք, որ Մյուլերն ի սկզբանե պահանջում էր 15 միլիոն դոլար, սակայն դատարանը դա համարել է չափազանց բարձր պահանջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության Wed, 28 Oct 2026 16:30:53 +0400 Հյուսիսային…

3 րոպե ago

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել Wed, 28 Oct 2026 16:17:53 +0400 «Ուժեղ…

16 րոպե ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 28 Oct 2026 16:15:46…

18 րոպե ago

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի Wed, 28 Oct 2026 16:12:08…

22 րոպե ago

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Wed, 28 Oct 2026 16:10:34 +0400 Latest news…

23 րոպե ago

Ինչպես Սուրեն Պապիկյանը Ազգային ժողով ժամանեց

Ինչպես Սուրեն Պապիկյանը Ազգային ժողով ժամանեց Wed, 28 Oct 2026 16:08:07 +0400 Latest news from…

26 րոպե ago