Հայաստանում այլ կարծիք ունեցողներին իշխանությունը ներկայացնում է որպես թշնամի

Հայաստանում այլ կարծիք ունեցողներին իշխանությունը ներկայացնում է որպես թշնամի

Tue, 14 Jul 2026 12:46:11 +0400


ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում ներքին ռասիզմի դրսևորումները լայն տարածում են ստացել և ընդգրկում են հասարակության տարբեր շերտեր։

Նա այս մասին ասել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում։

Ալավերդյանի խոսքով՝ հասարակության այն հատվածը, որը գնահատում է օրենքի գերակայությունը, հարգում է սեփական և մյուսների արժանապատվությունը, այսօր հայտնվել է բարդ իրավիճակում։

Նրա պնդմամբ՝ նույնիսկ իշխանամերձ որոշ քաղաքական վերլուծաբաններ ընդունում են, որ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես քաղաքական մրցակցություն, այլ թշնամական մոտեցում։

«Այլ տեսակետ ունեցող մարդիկ իշխանության կողմից հաճախ ընկալվում են որպես թշնամիներ, այլ ոչ թե որպես ընդդիմություն՝ ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ»,- նշել է նա։

Նախկին ՄԻՊ-ը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համախմբում և միասնական գործողություններ՝ հասարակական խնդիրներին արձագանքելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խոշոր հրդեհ՝ Սայաթ-Նովա 21 Ա շենքում

Խոշոր հրդեհ՝ Սայաթ-Նովա 21 Ա շենքում Sat, 08 Aug 2026 19:36:11 +0400 Latest news from…

10 րոպե ago

«Այլմոլորակայինների» մասին նոր նյութեր են գաղտնազերծվել

«Այլմոլորակայինների» մասին նոր նյութեր են գաղտնազերծվել Sat, 08 Aug 2026 19:30:27 +0400 Պենտագոնը հրապարակել է…

16 րոպե ago

Ամոթի օրը

Ամոթի օրը Sat, 08 Aug 2026 19:20:49 +0400 Latest news from Secure News Portal ©…

26 րոպե ago

TRIPP-ը կարող է մրցակցել Իրանի տարածքով անցնող «Արազ» Արևելք–Արևմուտք երթուղու հետ

TRIPP-ը կարող է մրցակցել Իրանի տարածքով անցնող «Արազ» Արևելք–Արևմուտք երթուղու հետ Sat, 08 Aug 2026…

31 րոպե ago

Նոր հրադադարի համաձայնագիր կկնքեն

Նոր հրադադարի համաձայնագիր կկնքեն Sat, 08 Aug 2026 19:00:57 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը…

46 րոպե ago

Հոգնածները կամ՝ մեռած հոգիներ

Հոգնածները կամ՝ մեռած հոգիներ Sat, 08 Aug 2026 18:45:50 +0400 Նոր խորհրդարանի ՔՊ-շնիկ հանրույթը նկատելիորեն…

1 ժամ ago