ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները

Tue, 14 Jul 2026 14:32:31 +0400


Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների ապօրինությունների թիրախում հայտնված ազգային բարերար, գործարար և արվեստի մեկենաս Գագիկ Ծառուկյանին, լիազորված է տեղեկացնել հետևյալի մասին․

2025թ-ից ՖԱՀՖ-ը խոշոր կինոհարթակներում իրականացնում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և արդեն իսկ միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրած Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական արշավը, որի հիմնական նպատակը միջազգային կինոխմբերին Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ տարածք ներկայացնելն է։

Ծրագրի շրջանակներում, 2026թ-ի մայիսին Կաննում ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ՖԱՀՖ-ը մինչև տարեվերջ Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի նկարահանման վայրերի շնորհանդեսներով ներկայանալու է մի շարք խոշոր ինդուստրիալ հարթակներում, որոնց թվում են Վենետիկի կինոփառատոնը, Վալյադոլիդի նկարահանման տարածքների շուկան, Տալլինի ինդուստրիալ հարթակը։Այս օրերին մենք ստիպված ենք վերահաստատել մեր պայմանավորվածությունները, պատասխանելով հարթակների կազմակերպիչների մեզ հասցեագրվող՝ Հայաստանում իրավիճակի, Ֆեդերացիայի գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ապօրինությունների, Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հնարավոր ընդհատման վերաբերյալ մտահոգ նամակներին։

ՖԱՀՖ-ը ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնաճնշումների շարունակությունը և Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների հնարավոր դադարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի՝ որպես կինոարդյունաբերության համար գրավիչ երկրի, իմիջի վրա։ Մենք ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին, ինչը վտանգում է մեր ծրագրերը և անուղղելի վնաս է հասցնում միջազգային կինոխմբերին Հայաստան բերելու մեր տևական ջանքերին։

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները, հորդորում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին ենթարկվել համախմբվածության և փոխսատարման հրամայականին, կոչ է անում Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ պասիվ հարմարվողականությամբ չնպաստել երկրում այլակարծության իսպառ վերացմանն ու բռնատիրության հաստատմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը…

8 րոպե ago

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

23 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

38 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

45 րոպե ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

49 րոպե ago

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել Fri, 06 Nov 2026 18:30:57 +0400 Ռուսաստանն ու Իրանը…

53 րոպե ago