Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ

Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ

Tue, 14 Jul 2026 14:45:36 +0400


Չէ՛, լուրջ հարց է։ Եթե Նժդեհի գերեզմանին չես այցելել, Խուստուփ ես բարձրացել՝ որ ի՞նչ։ Սելֆի անե՞ս։ Ֆիթնես հավելվածիդ նոր նվաճո՞ւմ ավելացնես՝ «Այսօր հաղթահարեցի 3200 մետր… և ժողովրդի համբերությունը»։

Մարդիկ ասում են՝ տնտեսվարողները ծանր վիճակում են։ Լսում ես ու մտածում՝ էդ ո՞ւմ են ասում։ Կամ ասում են՝ 15 հազար մարդ առանց աշխատանքի է մնացել։ Ուզում ես հարցնել՝ էդ լուրը ո՞ւմ համար է։ Ի ականջ Փաշինյանի՞։ Չե՞ն հասկանում, որ այսօր ամենածանր վիճակում հենց ինքն է։ Մարդը սուրբ լեռ է բարձրանում։ Սո՛ւրբ լեռ։

Քրտինքի մեջ կորած հասնում է գագաթ։ Եթե ոտքերը լեզու ունենային, կասեին. «Լավ, սար ես բարձրանում, որ ի՞նչ»։ Իսկ արևն էլ այնքան անխնա է վառում, որ ինքն իրեն է հարց տալիս. «Խի՞ ինձնից ավելի անխիղճ երևույթ էլ կա՞»։
Բայց Խուստուփը սովորական լեռ չէ։ Ժողովուրդը պատահական չէ, որ նրան «ճգնավոր» է կոչել։ Ասում են՝ անվան արմատներից մեկը գալիս է խուռիերեն «խութու»-ից, որը նշանակում է «աղոթք»։ Դարերով մարդիկ այստեղ եկել են աղոթելու, ուխտի, ինքնամաքրման համար։

Հիմա հարց է առաջանում. Փաշինյանն ինչո՞ւ է գնացել։ Աղոթելո՞ւ։ Մեղքերը քավելո՞ւ։ Թե՞ մտածել է՝ եթե բարձունքը սուրբ է, գուցե Խուստուփի ուսերին բարձի իր պատասխանատվությունը։

Ու այստեղ ամենակարևոր հանգամանքը։ Խուստուփի լանջին, Կոզնի աղբյուրի մոտ, ամփոփված են Գարեգին Նժդեհի մասունքները՝ ողը։ Այն Նժդեհի, որի գաղափարների հետ այս իշխանությունը տարիներ շարունակ կամ չի համակերպվել, կամ փորձել է շրջանցել։ Հիմա եկել ես նրա լեռը, նրա հավերժության տեղը, բայց եթե չես խոնարհվել նրա հիշատակի առաջ, եթե չես այցելել նրա շիրիմին, ապա ինչո՞ւ ես բարձրացել այդ սարը։

Խուստուփ բարձրանալը զբոսանք չէ։ Դա ճանապարհ է դեպի հիշողություն, դեպի պատմություն, դեպի խիղճ։ Եթե այդ ճանապարհի ամենակարևոր կանգառը շրջանցում ես, մնում է նույն հարցը, որն այսօր շատերն են տալիս.
Գնացել ես Խուստուփ… որ ի՞նչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱԱ-2026․ Աշխարհի գործող չեմպիոնն ընդդեմ Եվրոպայի գործող չեմպիոնի՝ Արգենտինա-Իսպանիա

ԱԱ-2026․ Աշխարհի գործող չեմպիոնն ընդդեմ Եվրոպայի գործող չեմպիոնի՝ Արգենտինա-Իսպանիա Thu, 16 Jul 2026 09:30:36 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ». Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները

«Հրապարակ». Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները Thu, 16 Jul 2026 09:15:20 +0400 Գագիկ Ծառուկյանի…

35 րոպե ago

Խլոցի-քցոցի

Խլոցի-քցոցի Thu, 16 Jul 2026 09:00:20 +0400 Տնտեսության մոնիտորինգ անող ընկերության ղեկավարն ինձ երկար բացատրում…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են Thu, 16 Jul…

1 ժամ ago

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 10 օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 10 օրերին Thu, 16 Jul 2026 08:29:30 +0400 Latest news…

1 ժամ ago

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել

«Հրապարակ». 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել Thu, 16 Jul 2026 08:25:05 +0400…

1 ժամ ago