ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Tue, 14 Jul 2026 17:26:34 +0400


Մերձավոր Արևելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում և ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Այս պայմաններում նավթի գների դինամիկան փոփոխվում է։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետևանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ առաջիկա 6 ամիսները կարևոր փորձություն կլինեն շուկաների համար։ Հիմնական սցենարը ենթադրում է ճգնաժամի աստիճանական մեղմացում և Հորմուզի նեղուցի վերաբացում, սակայն կրկնակի սրացման դեպքում ճնշում կլինի բաժնետոմսերի և պարտատոմսերի վրա՝ միաժամանակ աջակցելով ապրանքային շուկային և ոսկուն։ «Գլոբալ ներդրումային հեռանկարներ. հուլիս 2026թ.» վերլուծության մեջ ներկայացրել են հիմնական դիտարկումները և ներդրումային հեռանկարները։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները նշում են, որ, ընդհանուր առմամբ, ներդրումային որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուշադրությունը չսևեռել միայն կարճաժամկետ իրադարձությունների վրա, այլ կենտրոնանալ կառուցվածքային դիմակայունության, գնագոյացման ազդեցության և արտաքին ցնցումները կլանելու ընկերությունների կարողության վրա։ Այս հատկանիշները կարելի է գտնել տարբեր տարածաշրջաններում և տնտեսության տարբեր ոլորտներում։ Ստորև ներկայացված են ակտիվների հիմնական դասերի վերաբերյալ հիմնական համոզմունքները․

Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ

ԱՄՆ-ի պարտատոմսերի ժամկետայնության (Duration) նկատմամբ դեռևս պահպանվում է փոքր-ինչ զգուշավորություն, գրեթե չեզոք դիրքորոշում՝ հաշվի առնելով աշխատաշուկայի դիմակայունությունը, գնաճային ճնշումների կայուն բնույթը և Դաշնային պահուստի ավելի կոշտ դիրքորոշումը։

Եվրոպայում, նույնիսկ եթե Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի բարձրացնի տոկոսադրույքները, չի ակնկալվում բարձրացումների ամբողջական ցիկլ, ինչը նպաստավոր է եկամտաբերության կորի կարճ հատվածի համար։ Այդ պատճառով նախապատվությունը տրվում է եվրագոտու ռիսկային պետական պարտատոմսերին՝ բարձր վարկանիշ ունեցող պետական պարտատոմսերի համեմատ։

Միացյալ Թագավորությունում չի սպասվում տոկոսադրույքների բարձրացման ամբողջական ցիկլ և առայժմ դրական է գնահատվում ժամկետայնությունը, հատկապես եկամտաբերության կորի կարճ հատվածում, թեև հարկաբյուջետային ռիսկերը դեռևս զգուշավորություն են պահանջում։

Զարգացող շուկաների պարտքային գործիքների նկատմամբ, հատկապես Լատինական Ամերիկայում, դրական գնահատումը մնացել է անփոփոխ։

Բաժնետոմսերի դեպքում շարունակվում է հավասարակշռված մոտեցումը՝ նախապատվությունը տալով դիմակայուն բիզնեսներին և ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերություններին։ Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ գրավիչ պաշտպանական ոլորտները, մասնավորապես՝ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահության ոլորտները, ինչպես նաև արդյունաբերության և նյութերի ոլորտների որակյալ ընկերությունները։
Ներկայումս տնտեսական միջավայրի պակաս բարենպաստ պայմանները դեռևս փոխհատուցվում են շուկայում առկա բարձր իրացվելիությամբ և ընկերությունների շահույթի կայուն աճով։ Նման պայմաններում անհարժեշտ է պահպանել ռիսկի նկատմամբ զգուշավորություն, կիրառելով ռիսկերի հեջավորման միջոցներ և առաջնահերթություն տալով ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ շուկայի կենտրոնացվածության ռիսկը նվազեցնելու նպատակով։

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել Wed, 07 Oct 2026 21:00:49 +0400 Bloomberg-ը գրում…

15 րոպե ago

Մի հատ ասեք, տենանք էդ ի՞նչ ենք մենք զիջել. Նիկոլ Փաշինյանը բորվոքվեց

Մի հատ ասեք, տենանք էդ ի՞նչ ենք մենք զիջել. Նիկոլ Փաշինյանը բորվոքվեց Wed, 07 Oct…

15 րոպե ago

Հիշեցում․ պատերազմի և պարտության խորհրդանիշ կուսակցությանը

Հիշեցում․ պատերազմի և պարտության խորհրդանիշ կուսակցությանը Wed, 07 Oct 2026 20:54:35 +0400 Latest news from…

21 րոպե ago

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան Wed, 07…

26 րոպե ago

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ Wed, 07 Oct 2026 20:45:59…

30 րոպե ago

Ճողոպրելուց խոսում է մարդ, ով քլունգն առած քանդում է ԵՊՀ-ն՝ ձեզ ժողովուրդը շուտով կհանի. Ղազինյան

Ճողոպրելուց խոսում է մարդ, ով քլունգն առած քանդում է ԵՊՀ-ն՝ ձեզ ժողովուրդը շուտով կհանի. Ղազինյան…

37 րոպե ago