Ինչ ֆիլմեր դիտել ամռանը

Ինչ ֆիլմեր դիտել ամռանը

Tue, 14 Jul 2026 23:30:09 +0400


Ամառային արձակուրդները կարեւոր են յուրաքանչյուրիս համար։ Հատկապես դրանք լավ են անցնում, երբ ընտանիքի բոլոր անդամները միասին են։ Արձակուրդի երեկոները, ինչպես նշում են հոգեբանները, հարմար են համատեղ ֆիլմերի դիտումներ կազմակերպելու առումով։ Դրանք օգնում են միասին ժամանակ անցկացնելուն, հաճելի պահեր ունենալուն, նաեւ՝ հաճելի հիշողություններին անդրադառնալուն։ Լավ ֆիլմը կարող է միավորել ընտանիքի տարբեր սերունդների մարդկանց, պարգեւել վառ էմոցիաներ, զրույցի առիթ դառնալ։

Ըստ մասնագետների, նախ կարեւոր է արձակուրդային երեկոներին ընտանեկան արկածային կինոնկարների դիտումը։ Դրանք հետաքրքիր են թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Լի են հումորային պահերով, գեղեցիկ բնապատկերներով, գրավիչ իրադարձություններով եւ հիշեցնում են իսկական ընկերության, փոխըմբռնման եւ խիզախության մասին։

Խորհուրդ են տալիս «Հետ՝ դեպի ապագա», «Յուրայի ժամանակաշրջանի պուրակը», «Ջումանջի» կինոնկարները։ Հետաքրքիր են նաեւ «Փադինգթոնի արկածները» եւ «Փիթեր Փենը»։ Բնության եւ կենդանիների սիրահարները կարող են ընտրել «Մենք գնել ենք կենդանաբանական այգի», «Ազատեք Վիլիին», «Հաթիկո․ ամենահավատարիմ ընկերը» եւ «Բելն ու Սեբաստիանը» ժապավենները։ Այս կինոնկարները ոչ միայն գրավիչ են ու հետաքրքիր ժամանց են ապահովում, այլ նաեւ սովորեցնում են կարեկցել, պատասխանատվության զգացում ունենալ, սիրել շրջակա միջավայրն ու հոգ տանել դրա նկատմամբ։ Ճամփորդությունների սիրահարները կարող են ընտրել «Վոլթեր Միթիի աներեւակայելի կյանքը», «80 օրում՝ աշխարհի շուրջը», «Միան եւ սպիտակ առյուծը» կինոնկարները։ Սրանք ընտանիքի անդամներին կպարգեւեն նոր տպավորություններ, կհիշեցնեն, թե ինչ բան են իրական արկածները, եւ ցանկություն կառաջացնեն ճամփորդելու, աշխարհը տեսնելու։ Թեթեւ կատակերգություններ նախընտրողները կարող են դիտել «Գիշերը՝ թանգարանում», «Տիկին Դաութֆայերը», «Փիթեր ճագարը» կինոնկարները։ Սրանք էլ հումոր ու բարություն ճառագող ժապավեններ են՝ հարմար ընտանեկան դիտման համար։ Չպետք է մոռանալ նաեւ անիմացիոն ֆիլմերը։ Ժամանակակից անիմացիան արդեն վաղուց դադարել է զուտ մանկական լինելուց։ «Գլուխկոտրուկը», «Կոկոյի առեղծվածը», «Դեպի վեր», «Մոանան», «Էնկանտոն» կամ «Ինչպես վարժեցնել վիշապին», կամ «Կենդանիների քաղաքը» լուրջ թեմաներ են արծարծում ընկերության, ընտանիքի, հասունացման նոր կոչման որոնումների մասին։ Ու այս ամենը ներկայացված է մեծ վարպետությամբ։ Կարելի է ներառել նաեւ «Հարրի Փոթերի» շարքը կամ «Աստղափոշին» եւ այլն, որոնք կարող են արձակուրդը դարձնել իրապես ուրախ եւ հաճելի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին

Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին Wed, 15 Jul 2026 23:54:46 +0400…

7 ժամ ago

Թրամփ, TRIPP+, թե Ծառուկյան. ով է թելադրում մեդիա օրակարգը

Թրամփ, TRIPP+, թե Ծառուկյան. ով է թելադրում մեդիա օրակարգը Wed, 15 Jul 2026 23:45:43 +0400…

7 ժամ ago

Հուլիսի 17-ին լույս չի լինի

Հուլիսի 17-ին լույս չի լինի Wed, 15 Jul 2026 23:30:12 +0400 Հուլիսի 17-ին պլանային նորոգման…

7 ժամ ago

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Wed, 15 Jul 2026 23:15:59 +0400 Արդարացում. դատարանը, նախագահությամբ…

7 ժամ ago

«ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան

«ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Wed, 15…

8 ժամ ago

Լևոն Ազիզյանը՝ ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին

Լևոն Ազիզյանը՝ ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին Wed, 15 Jul 2026 22:45:56 +0400 Ծովի…

8 ժամ ago