Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը

Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը

Tue, 14 Jul 2026 23:37:20 +0400


Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդակից դարձնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակներում հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց տարբեր երկրներից ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման առիթով և հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման կրթական ծրագրերը նպատակաուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության ու կրթության ապահովմանը, ազգային և հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել իրենց աշխարհասփյուռ համայնքների ու ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ Thu, 17 Sep 2026 23:42:47 +0400 Սեպտեմբերի 17-ի…

3 ժամ ago

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400 Մահացել է Եվրոպայի ամենատարեց…

3 ժամ ago

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել Thu, 17 Sep…

3 ժամ ago

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 17 Sep 2026 23:07:23 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

3 ժամ ago

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ Thu, 17 Sep 2026 23:00:38 +0400 Բալետի պարուհի Անաստասիա…

3 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում Thu, 17 Sep 2026 22:45:40 +0400 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ…

3 ժամ ago